четверг, 17 января 2013 г.

Պենելոպե Կրուսի-Penelope Cruzi խորհուրդը


Հոլիվուդյան դերասանուհի Պենելոպե Կրուսին նյարդայնացնում է, որ նորաձևության ամսագրերը քարոզում են բարակ ու նիհար ֆորմաներ: Նա կոչ է անում բոլոր կանանց չհետևել այդ ստանդարտներին, քանի որ սեքսուալությունը միայն արտաքինի մեջ չէ:
«Ես կփակեի բոլոր այն ամսագրերը, որոնք ասես ստիպում են կանանց դիետա պահել: Ո՞վ է ասել, որ գեղեցիկ լինելու համար նիհար լինել է պետք: Ինչ-որ մեկն ուզում է նիհար լինել, մեկ ուրիշը 'ոչ: Նման ամսագրերի ազդեցությունը կանանց վրա ահավոր է: Ես, օրինակ, կարող եմ վազել արագ սննդի կենտրոն, մի մեծ բրդուճ ուտել, ապա հայտնվել կարմիր գորգի վրա: Չեմ կարող մերժել ինձ ֆրիով բրդուճի հարցում: Վստահ եմ, որ սեքսուալությունը միայն արտաքին տեսքը չէ, այլև խարիզման: Սիրում եմ գեղեցիկ հագուստ, ֆլիրտ, համով սնունդ, սիրում եմ ընտանիքս և այն ամենը, ինչն իրական հաճույք է պատճառում», -նշում է դերասանուհին:

Комментариев нет:

Отправить комментарий