воскресенье, 29 апреля 2012 г.

Իսկ ի՞նչ է սերը:

-
-Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից, որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու, պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին, պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը, որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է, որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի արժե ապրել: Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում, որ այն երբևէ կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել, սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա է բերում: Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող: Թույլ տուր հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն փոխակերպել որևէ այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո, մի տարի ու անգամ մի կյանք հետո…

առանց նրա


Երբ ծագում է արևըգիտեսոր գալու է երեկոու նա գնալու էբայց միևնույն էփակում ես աչքերդզգում նրա ջերմությունըսկզբից հաճելիհետո այրողժպտում եսխոսում նրա հետհետո աչքերդ բացում ես ու ոչինչ չես տեսնում:Ուզում ես տեսնելթե ինչ կա առջևումբայց միայն վառ լույս ես տեսնումթեև գիտեսոր առջևում ամենևին էլ վառ լույսչէՓորձում ես նորից նայել արևինբայց արդեն չես կարողանումԻնչ էլ լինիես սիրում եմ արևըՍիրում եմ նրան երկայությունընրա ուժընրա պարգևած ջերմությունն ու հույսըՈւ այրող վառ լույսն առջևում:

Այնքան եմ սիրում գարունըԳարունն իր բոլոր դրսևորումներով:Վերջին գարունն է իմ կյանքումոր առանց նրա եմ անցկացնումՈւ թող մեծամտորեն հնչիբայց գիտեմոր միշտ միասին ենք լինելու:Իսկական մաքուր սերըայդքան սպասվածկարոտած ու տառապածչի կարող մահանալկորչելմարելԵրկրորդ անգամչեմ սպանի իմ սերըերբե՛քԱյնքան եմ սիրում նրանԱստվա՛ծ իմ,այնքա˜ն… Մինչև վերջին շունչս եմ սիրումերկրպագում եմ ինձ փրկողինինքնամոռաց ու եսամոռացԳարնանը բոլորս ենք սպասումգարնան հետ բոլորս ենք սպասումՍպասում ենք բարի ուգեղեցիկ փոփոխություններիԳարնանը սիրահարվում են,համբուրվումգրկումձեռքերը բռնած զբոսնումգարնանը ծնվումեն նոր մարդիկԳարնանը կյանքը նորից ենք սկսում:
 Անհանգիստ եմբայց և ուրախ ու ժպտերեսՈւզում եմ անել այն ամենըինչ չեմ հասցրելՕգնում եմ մյուսներինկարդում եմ չկարդացած գրքերիսկ առավոտներն արթնանում եմ վաղողջունում եմ արևին ու հիանում նրա կուրացնող գեղեցկությամբՆա շարունակում է ինձ ուղեկցել ուր էլ գնամերևի հետևում էոր ինձ հետ ամեն  ինչ լավ լինիԱյնքան քիչ է մնացելԲայց ես հիշում եմ ամեն օրս առանց նրահիշում եմ գեղեցիկ պահերըպարերը ամեն խոսակցությունից հետոամեն արցունքս ու ամեն ժպիտսԵս հիշում եմոր սիրել եմ հեռվիցսիրվել կրկնակիմտքումս ապրել ու ապրելերջանիկմտքումս մի ամբողջ կյանք եմ ապրելիսկ այժմ արդեն իրականում եմ զգալու այն ամենըինչ ամեն օր պլանավորում էի այնտեղմտքումԵս պատրաստ եմ տրվելու կյանքի անսպասելիությանըիրականում հաղթահարելու կյանքի պատրաստածբայց չպլանավորված դժվարություններինԵս սիրում եմ