пятница, 28 октября 2011 г.


Բացահայտեք կանանց մրգերի և շոկոլադի օգնությամբ

Միջին դարերում ասպետներն իրենց համար հարսնացու էին ընտրում` օրիորդներին միրգ հյուրասիրելով: Նրանք հետեւում էին, թե երիտասարդ աղջիկները ինչ մրգեր են նախընտրում, եւ ըստ այդմ կայացնում էին իրենց ընտրությունը: 21-րդ դարում մրգային նախապատվությամբ կողակից ընտրելը եւս ակտուալ է:
Ամերիկացի հոգեբան Էլեն Կենին ուսումնասիրել է ժամանակակից կանանց մրգային նախընտրությունները եւ դրանց հիման վրա սահմանել նրանց բնութագրերը: Եվ այսպես, եթե կինը նախընտրում է խնձորը, ուրեմն նա նույնքան ամուր է, որքան իր սիրելի միրգը:

Ռոմանտիզմը եւ նորարարությունները նրա համար էական չեն: Խնձորի սիրահարները կայուն եւ վստահելի են: Տանձ սիրող կանայք բավականին գրավիչ եւ էրոտիկ են, ինչպես հյութալի եւ փափուկ հասած տանձը:
Այս կանանց շարմն անտարբեր չի թողնի շրջապատի ոչ մի տղամարդու: Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են պահում եւ վերաբերվում են որպես թանկարժեք հարստության: Տանձ սիրողները հեշտությամբ են վիրավորվում եւ հիշաչար են: Բանան նախընտրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա եւ իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:
«Հաճույքներ եմ ուզում». սա է խաղող եւ ելակ սիրող կանանց կարգախոսը: Նրանցից շատերը վախենում են միայնությունից եւ հեշտությամբ են տրվում տղամարդկանց: Ելակ նախընտրող կանայք նույնքան նուրբ եւ հեշտ խոցելի են, որքան այդ հատապտուղը: Իսկ նարնջի երկրպագուները առեղծվածային ու փակ են: Տղամարդիկ դժվարությամբ են կարողանում գրավել նրանց, քանի որ նման կանայք զուսպ են եւ հեշտությամբ չեն բացում իրենց սրտի դռները: Նարնջասեր կանայք բարձր ինտելեկտով, ստեղծագործող եւ հումորի զգացումով անհատներ են, որոնք բացահայտվում են դիմացինի համար փուլ առ փուլ` դրանով իսկ պահպանելով իրենց նկատմամբ հետաքրքրությունը:  
Գաղտնիք չէ, որ կանանց մեծ մասը շոկոլադշատ է սիրում: Հոգեբանները պնդում են, որ ըստ շոկոլադիսիրած տեսակի` կարելի է կարծիք կազմել կնոջ բնավորության մասին:
Օրինակ` սպիտակ շոկոլադ սիրում են ռոմանտիկ բնավորություն ունեցող կանայք, որոնք երազում են ընտանեկան կյանքի եւ ամուսնու հետ երջանիկ ապրելու մասին:

Մինչդեռ սեւ շոկոլադին նախապատվությունը տվողները նախընտրում են արկածներ, առանց որի նրանք կյանքը ձանձրալի են համարում:
Կաթնային շոկոլադ սիրում են կամային հատկանիշներ ունեցող կանայք, ինչը հաճախ վախեցնում է տղամարդկանց: Նրանք, սակայն, օժտված են յուրահատուկ հմայքով: Ավելին` հայտնի է, որ կանանց 30 տոկոսն աշխատանքային օրվա ընթացքում երազում էշոկոլադի մասին:  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԳ.............

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ



Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,

Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։







Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

четверг, 13 октября 2011 г.


Պետրոս Դուրյան


Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըղմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․
Վահան Տերյան 

ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

среда, 12 октября 2011 г.

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, 
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Դ ՈՒ 

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...

Հայաստան խաղը 2:1 հաշվով և մենք պարտվեցինք: Պարտվեցի՞նք: Օ՜ ոչ, մենք հաղթեցինք: Այո-այո մի զարմացեք, գուցե պարտվեցինք ու չանցանք Եվրո 2012 եզրափակչի փլեյ օֆ, բայց մենք այժմ կարող ենք հպարտորեն ասել, որ մենք ունենք իսկական ֆուտբոլ, ունենք հրաշալի, նույնիսկ հանճարեղ ֆուտբոլիստներ, որոնք կարող են և պետք է խաղան եվրոպական գրանդ ակումբներում: Իսկ մեր մարզիչ Վարդան Մինասյանն էլ համոզված եմ, որ մոտ ապագայում հրավիրվելու է բազմաթիվ մեծ ակումբների կողմից: Ես նրան կոչել եմ մեր հայ Մոուրինյո:
Չնայած խաղի ընթացքում մեր տղաների թույլ տված ոչ քիչ սխալների, միևնույն է իրենց խաղը ես շատ սիրեցի և միևնույնն է ես իրենց ցավը տանեմ, հալալա մեր տղաներին, վստահ եմ, որ եթե այսպես շարունակեն խաղալ և մի փոքր էլ դասեր քաղեն իրենց սխալներից, ոչ հեռավոր ապագայում Հայաստանի հավաքականին կանգնեցնելը անհնար կլինի: Միայն մեր տղաները հոգեբանորեն չընկճվեն:
Տղեք ջան, դուք արդեն հերոսներ եք:
Կեցցե՛ն մեր ֆուտբոլիստները, Կեցցե՛ հայկական ֆուտբոլը և Կեցցե՛ Հայաստանը