воскресенье, 25 марта 2012 г.

Նորից չեն սիրում, սիրում են կրկին



Այդ ո՞վ է ասել` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն...

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու – մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.

Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու ու կրքի.
Քանզի նշանը հանման – գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում...

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն...

Պարույր Սևակ.

суббота, 3 марта 2012 г.

սիրել ինչպես գոչում են մարդիկ



Թվում է պետք է հոգիս ճչար խուլ խոսքերով, սիրտս պարուրեր մարմինս իր թուլությամբ և կամ էլ միտքս մթագներ անանուն լույսից, բայց ոչ...ես ժպտում եմ, ժպտում եմ այտոսկրերիս ամբողջ լարումով,ժպտում եմ սրտիս ամբողջ գույներով, ժպտում եմ կայնքիս բոլոր երգերով, ես ժպտում եմ և ժպիտս արևի ընկերն է: Այլևս խոսքեր չկան ու չպետք է լինեն, կամ ես, կաս դու, հանդգնեմ կցել` մենք, ու խոսքեր չկան առաջնորդելու զիս, ես այժմ խոսում եմ հանգստիս խորքից, այժմ ճչում եմ լուռ հայացքով, վայրի էությունս գարուն է բուրում, ես, որ չգիտեմ ատել, չգիտեմ սիրել ինչպես գոչում են մարդիկ,այժմ ատել չգիտեմ նույնքան,որքան սովորեց սիրտս սիրել...
Ես թարթում եմ անիրական իմ հուշերը, որոնք ինձ անցյալից են մնացել, ես թարթում եմ աչքերս, որ ցած ընկնի վերջին կաթիլ արյունոտված արցունքս ու քայլում եմ նոր էջ...վազում եմ նույնիսկ..այլևս անտանելի է ինձ մենակության վայրկյանը, ես այն կիսել եմ ուզում քեզ հետ: Արդեն իսկ տհաճ է նորմալ-աննորմալ իմ կյանքը, երբ չկան տերևներ, քամոտ-մշուշոտ, դեղնավուն ու նույնքան էլ երերուն....Այժմ ցանկանում եմ լարել լարերս, ազատել ազատությունս, գրկել գիրկս ու երգել քեզ նվիրված երգս...
Երևի պար գամ, որ մտքերս լռել են, ու լռել են երջանկության խլացուցիչ փայլից ու դատարկվել եմ այդչափ տխուր իրականությունից, երևի համբուրեմ երազներս, որոնք մարմնավորել ես ու քայլեմ գլուխս բարձր, ինչպես եթե երբևէ խաղաղություն մարդկանց նվիրեի...
Վարդագույն, քիչ նարնջագույն ու եթերային իմ սրտի բաբախյունը պիտի այժմ գլուխ խոնարհեր ու եսասիրությունս իր առանցքային վաղեմությունից կյանք առներ ու վեր թռչեր, պիտի բոլոր ճախրող անմեղությունները քեզ իմ