пятница, 23 декабря 2011 г.


  


                                                        Սիրում եմ

                                                         Ես եմ, դու ես, ես ու դու
                                                         Գիշերում այս դյութական,
                                                         Մենք մենակ ենք, ես ու դու,
                                                         Ես էլ դու եմ՝ ես չկամ...
                                                         Չկան օրերն ահարկու,
                                                         Չկա ժամ ու ժամանակ,
                                                         Ուրվական ենք մենք երկու
                                                         Միշտ իրար հետ, միշտ մենակ
                                                         Մոռացել ենք անցյալում
                                                         Տրտունջ, թախիծ ու խավար.-
                                                         Մի ուրիշ լույս է ցոլում
                                                         Մեղմ ու անուշ մեզ համար...
                                                         Ես եմ, դու ես, ես ու դու
                                                         Գիշերում այս դյութական,
                                                         Մենք մենակ ենք ես ու դու,
                                                         Ես էլ դու եմ ՝ ես չկամ

                                                                                                                     Վ. Տերյան

воскресенье, 11 декабря 2011 г.


MI PATMUTYUN....
Կյանքում լինում են պահեր,երբ ինչ-որ բան մնում է անավարտ`խոսքեր, երազանքներ, արարքներ, հույզեր, հույսեր, նաև անավարտ է մնում ՍԵՐԸ: Չգիտեմ ինչու, ինչպես, ինչի համար...Մի՞գուցե մենք ենք պատճառը: Սակայն ոչ, կյանքն է մեզ ստիպում ..., իսկ մենք հնազանդվում ենք և փակում մեր աչքերն ու հեռանում...Չենք էլ ուզում նույնիսկ պայքարել,միգուցե հասկանում ենք, որ չենք կարող հասնել դրան,որ այդքան ուժ չունենք....Չէ, մենք ուղղակի թուլամորթ ենք, չենք ուզում պայքարել մեր իսկ լավի համար: Ու ինչ, միայն թուլամորթ լինելու պատճառով պիտի հրաժարվենք մեր երազանքից, մեր հույսերից ,մեր սիրուց...Կյանքը կպատասխանի որ,- ''ԱՅՈ պիտի հրաժարվեք..'':Սակայն ես հակառակը կպատասխանեմ` ես ուզում եմ պայքարել, ուզում եմ հասնել իմ երազանքին, ուզում եմ հասնել իմ նպատակին և ոչինչ չթողնել անավարտ...Բայց............Անավարտ մնաց նաև սերս,այն սերը,որով ապրում, որով շնչում եմ: Սեր,որ այնքան ցավ է տեսել, այնքան փորձություն է տեսել, որի մասին խոսելիս չունչս մի պահ կանգնում է, սիրում եմ այն սերը, որով ապրում եմ: ''Սեր''...Այնքան քիչ տառ, այնքան փոքրիկ բառ, բայց այնքան հզոր մի բան, այնքան հզոր, որ ստիպում է մարդուն լաց լինել, ժպտալ, ուրախանալ և տխրել, ստիպում է ուժեղ լինել, սովորեցնում է պայքարել, երբեմն պարտվել այդ պայքարում, սակայն երբեք չհիասթափվել:
Սիրում էի նրան ապրում նրանով, նրա ամեն մի խոսքով, ամեն բառով: Մտածում էի ամբողջ կյանքում միասին ենք լինելու ու ոչինչ չի կարող մեզ բաժանել..համենայն դեպս ինձ այդպես էր թվում..
Ծանոթացել էինք մեր ընդհանուր ընեկրներից մեկի միջոցով..Սկզբից ոչինչ չկար ընդհամենը ծանոթներ էինք, միայն ''բարևն'' էր մեզ իրար կապում..Հետո սկսեցինք ավելի մտերիմ դառնալ ավելի հաճախ խոսել,շփվել..սկեցինք նույնիսկ հեռախոսով խոսել ..1 ժամ..2 ժամ..3 ժամ..ու անքուն գիշերներ..Մարտի 8ն էր հրավիրեց թատրոն ներկայացում դիտելու..Ուրախ էի շատ ուրախ ու շատ երջանիկ որովհետև արդեն ընտելացել էր նրան..ինքն էլ ինձ..Հանդիպեցինք.. սիրտս դողում էր երջանկությունից..երջանիկ էի..սիրահարված էի..Երբ ներկայացումը վերջացավ դուրս եկանք ու որոշեցինք մի քիչ զբոսնել..քաըլում էինք այգում, երբ հանկարծ կամանց, առանց ինչ որ բան ասելու ձեռքս բռնեց ու ամուր սեղմեց..:Չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ, երկնքում էի ու անչափ երջանիկ: անցան օրեր, սկսեցինք ընկերություն անել, ամեն ինչ լավ էր, հանդիպում էինք միասին ժամանակ անցկացնում..արդեն ընտելացել էի ու արդեն սիրում էի..զգացմունքներս աննկարագրել էին սիրում էի շատ ամեն ինչից վեր էի դասում..Ունեինք երազանքներ պատրանքներ նպատակներ որոնց ուզում էինք հասնեինք միասին իրար հետ..
Անցավ 1 ամիս .. սովորականի պես հեռախոսով խոսում էինք երբ հանկարծ նկատեցի որ տրամադրություն չունի շատ ստիպեցի որ ասի թե ինչ էր կատարվում իր հետ..ու ասեց.....Ասեց որ չի կաչողանում ինքն իրեն ների նրա համար որ այն ինչ ես եմ զգում չկա իր մեջ...չկա սեր, որի մասին այդքան խոսել ենք այդքան խոստովանել..չկա զգացմունք..: Սիրտս փշուր փշուր եղավ..ամեն ինչ միանգամից փուլ եկավ..ընդհամենը մի քանի րոպեոում կործանվեցին իմ բոլոր երազանքները..վերջ դրվեց իմ պատրանքներին...մենք բաժանվեցինք առանց ինչ որ բացատրություն տալու..
Անցել է արդեն 9 ամիս բայց ես դեռ նրան սիրում եմ առաջվա պես..ես կասեի ավելի շատ..չգիտեմ ինչպես մոռանամ ինչպես ջնջեմ նրան իմ կյանքի էջերից..ամեն մի օրը ամեն մի պահը ամեն մի վարկյանը ինձ նրան է հիշեցնում...գիտեմ ոչինչ չեմ կարող փոխել կամ նորից սկսել բայց մի բան հաստատ գիտեմ ես երբեք չեմ դադարի նրան ՍԻՐԵԼ.....
ՍԻՐԵԼ ԵՄ...ՍԻՐՈՒՄ ԵՄ...ԿՍԻՐԵՄ...

понедельник, 5 декабря 2011 г.

Սիրած երաժշտությունն օգտակար է սրտին


Մերիլենդի գիտնականները պարզել են, որ սիրած երաժշտությունն օգտակար է սրտի ու անոթների առողջությանը: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ սիրելի, հաճելի  կամ էլ պարզապես ուրախ  երաժշտությունն ունկնդրելիս առաջացած  դրական զգացումները կազդուրիչ ներգործություն են ունենում արյունատար անոթների վրա: Ուսումնասիրության  սկզբում  ստուգվել է հետազոտվողի անոթների վիճակն ու ուժեղ արյան հոսքի նկատմամբ ռեակցիան:  Պարզվել է, որ «դրական» երաժշտության ունկնդրման ընթացքում անոոթները լայնանում են 26%-ով, իսկ տագնապալիցի ժամանակ ընդամենը 6%-ով, կատակերգական տեսահոլովակների դիտման ժամանակ` 19%-ով, իսկ հանգստացնող երաժշտության դեպքում` 11%-ով: Հեղինակներն ասում են, որ  անոթները նման կերպ են արձագանքում նաև երջանկության էնդորֆին հորմոնի ազդեցությանը:
Ավելի վաղ ավստրալացի գիտնականներին հաջողվել էր պարզել , որ արագ արթնանալուն օգնում է  բարիտոնին  համապատասխանող հնչյունը: