понедельник, 25 июня 2012 г.

Այսօր լեգենդար փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան 3-րդ տարելիցն է


Այսօր` հունիսի 25-ին, լրանում է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան երրորդ տարելիցը:

Տաղանդավոր երգիչն արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով` 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix` 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory` 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream-ը` Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոքնռոլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է «Գրեմմիի» մրցանակի, արժանացել է 26 American Music Awards-ի։

Լեգենդար ամերիկացի երգիչ Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին Գերի քաղաքում (Ինդիանա քաղաքում): Երգել սկսել է մանուկ հասակից։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում՝ նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «փոփ արքա» կոչումը։

1982թ. թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի 5 սոլո ստուդիական ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995)։

Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Thriller, Beat It, Billie Jean տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով:

Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին 50 տարեկան հասակում։ Դատական բժշկական փորձաքննության տվյալով`նրա մահման պատճառ է դարձել պրոպոֆոլ ցավազրկող դեղամիջոցի մեծ չափաբաժինը: Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ This is it («Ահա և վերջ»)։

2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար

Michael Jackson - Hollywood Tonight

Moonwalk - Michael Jackson - Billie Jean - The First Moonwalk King Of Pop