суббота, 19 мая 2012 г.


Երբ ասում են' ճանաչիր առաջին հայացքից, թվում է 'անհնար է: Սակայն կան հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մարդու բնավորության մասին հենց առաջին հայացքից:
Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ:
Երկարուկ դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով:
Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են' ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության:
Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում' այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել:
Շեղանկյունաձեւ դեմք ունեցողները շատ ակտիվ, էներգիայով լի մարդիկ են: Նրանք նաև զգուշավոր են և նրբանկատ: Նրանք նաև արտիստիկ են: Հեշտությամբ կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակից: Նրանք նախընտրում են ազատ շփումը, բայց շուտ են կապվում մարդկանց հետ: Հավատարիմ են, բայց զգուշավորությունը նրանց թույլ չի տալիս չափազանց մտերմություն:
Օվալաձև դեմքով մարդիկ ընտանիքին նվիրված են: Նրանք նաև փոփոխական են, չունեն պայքարի ոգի: Քչով բավարարվող են:Նրանք փխրուն, հավատարիմ, ազդվող մարդիկ են: Ավելի հակված են ուրիշին երջանկացնելու,քան փնտրելու սեփական երջանկությունը:

понедельник, 14 мая 2012 г.


Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին


Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին


Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը' նոր պայուսակի, թե տղամարդու…
Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը:
Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:

Հաստ, բայց նեղ շուրթեր
Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա' խաբելով հենց իրենց:
Նրանք իրենց կողքին պատկերացնում են սնդուսափայլ ամսագրերում նկարահանվող իդեալական տղաներին, իսկ սերն էլ հեքիաթում ծնված մի զգացմունք է նրանց համար:


Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը
Սիրում են հրամայել: Նպատակասլաց մարդիկ են: Մի գործ սկսելիս ամբողջովին նվիրվում են դրան և անպայման հասցնում տրամաբանական ավարտին: Այսպիսի աղջիկները, որպես կանոն, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում: Նրանք առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Այսպիսի կանայք հակված են լինել լիդեր բոլոր ոլորտներում' շրջապատում, աշխատանքում, նաև ընտանիքում: Երազանքների տղամարդը պետք է նրա նման նպատակասլաց լինի և օգնի նորանոր բարձունքներ գրավել:



Ներքևի շուրթն ավելի հաստ է, քան վերևինը
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է բոլորից: Տղամարդիկ խենթանում են նրանց համար: Այսպիսի աղջիկներն ավելի շուտ կարտոֆիլի պարկ կհագնեն, քան մոդայիկ, տարածված մի զգեստ, որից ունեն շատերը: Նրանք միշտ ուզում են զգալ իրենց անհատականությունը:
Նրանք լավ գիտեն,որ իրենց կողքին պեք է լինեն հատուկ տղամարդիկ: Նրանք երբեք երկրպագուների պակաս չեն զգում: Բայց նրանց ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր չեն տրվել իրենց հեշտությամբ:


Բարակ և լայն շուրթեր
Ռեալիտ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Նրանք սիրում են պլանավորել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս նրանք չեն օգտագործում վարդագույն ակնոցներ: Նրանք նախընտրում են չցուցադրել էմոցիաները մարդկանց առջև, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Դա սխալ կարծիք է: Նրանք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Նրա սիրելի տղամարդը կարող է զերծ մնալ ամեն տեսակ ռոմանտիկ անակնկալներ անելուց: Նրանից պահանջվում է միայն մեկ հատկանիշ' հուսալիություն:

Բարակ և նեղ շուրթեր
Յուրաքանչյուր խնդիր նրա համար լուծելի է: Իսկ նրա լավատեսությունը կբավականացնի 3-4 մարդու: Նա ֆիզիկապես չի կարող մնալ մի տեղում: Նման կինը սիրում է արկածներ և ադրենալին: Նա այնքան է վստահում իր ուժերին, որ կարող է ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին' չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:
Այսպիսի կանաց կողքին յուրաքանչյուրը չէ, որ կարող է լինել: Նա պետք է ունենա նույն հատկանիշները, ինչ նման շուրթերի տիրուհին:

среда, 2 мая 2012 г.

ПАРНИ О ДЕВУШКАХ...


Они могут целый день ждать нашего звонка, но никогда не
позвонят первыми.

Они спят в наших майках, и выглядят в них очень смешно.

Они любят, когда их целуют без лишних слов.

Они собираются два часа, а потом говорят:"Вот видишь, я
сегодня быстро".

Они не умеют драться, но всегда чувствуют себя в
безопасности рядом с нами.

Они умеют засыпать от массажа в самый неподходящий момент.

Они любят, когда мы гладим их волосы.

Они любят, когда их носят на руках, хотя всегда
говорят:"Поставь меня, я тяжёлая"

Они кричат, и их раздражает, если мы молчим в этот момент.
Скандалистки мелкие

Они помнят, когда будет 147 дней вашей встречи.

Они всегда хотят, чтобы мы вернулись через 5 минут после
ссоры, и никогда в этом не признаются.

Они постоянно копаются в наших телефонах и ревностно
спрашивают:"А кто такая...?"

Они всегда ждут наших SMS на ночь.

Они всегда ждут помощи от нас.

Они ходят в клубы с подружками, чтобы мы нервничали и
звонили каждые пол часа.

Они любят, когда мы ходим в костюме и туфлях.

Они ВСЁ рассказывают о нас подружкам.

Они хватаются за нас и закрывают глаза, когда смотрят фильмы
ужасов.

Они включают громко музыку, бегают по квартире в трусиках и майке, трясут волосами, прыгают и поют в расчёску, когда никто не видит.

Они иногда не берут телефон, а потом говорят, что спали или
не слышали.

Они не смогут жить без фена и утюжка для выравнивания волос.

Они бояться показываться нам без косметики.

Они знают, что мы без них не сможем... ♥