понедельник, 5 декабря 2011 г.

Սիրած երաժշտությունն օգտակար է սրտին


Մերիլենդի գիտնականները պարզել են, որ սիրած երաժշտությունն օգտակար է սրտի ու անոթների առողջությանը: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ սիրելի, հաճելի  կամ էլ պարզապես ուրախ  երաժշտությունն ունկնդրելիս առաջացած  դրական զգացումները կազդուրիչ ներգործություն են ունենում արյունատար անոթների վրա: Ուսումնասիրության  սկզբում  ստուգվել է հետազոտվողի անոթների վիճակն ու ուժեղ արյան հոսքի նկատմամբ ռեակցիան:  Պարզվել է, որ «դրական» երաժշտության ունկնդրման ընթացքում անոոթները լայնանում են 26%-ով, իսկ տագնապալիցի ժամանակ ընդամենը 6%-ով, կատակերգական տեսահոլովակների դիտման ժամանակ` 19%-ով, իսկ հանգստացնող երաժշտության դեպքում` 11%-ով: Հեղինակներն ասում են, որ  անոթները նման կերպ են արձագանքում նաև երջանկության էնդորֆին հորմոնի ազդեցությանը:
Ավելի վաղ ավստրալացի գիտնականներին հաջողվել էր պարզել , որ արագ արթնանալուն օգնում է  բարիտոնին  համապատասխանող հնչյունը:

Комментариев нет:

Отправить комментарий