вторник, 11 октября 2011 г.

Համբուր, համբույր մինչև վերջ
   Համբույրը մարդու՝
շուրթերով հպումն
է ինչ-որ բանի
կամ ինչ-որ մեկին, որի նպատակն
է էմոցիաների
արտահայտումը կամ սեռական
ակտի ժամանակ
գրգռվածություն առաջացնելը: Հաճախ այն
ուղեկցվում է
գրկախառնությամբ: Համբույրը հիմնականում
արտահայտում է սիրո
զգացումը: Տարբերվում են
համբույրի կեղծ
և անկեղծ
տեսակներ: Կեղծ համբույրներից
մեզ հայտնի
է<<Հուդայի համբույրը>> :

   Էմոցիոնալ
համբույրները կարող են
ուղղված լինել
ինչպես մարդուն, այնպես էլ
կենդանիներին և անշունչ
առարկաներին: Սրանցից յուրաքանչյուրն
ունի իր
առանձին նշանակությունը: Օրինակ՝ հողը
համբուրելը արտահայտում
է երկար
սպասված վայր
ժամանելու հետ
կապված ուրախությունը: Հայրենի հողը
համբուրելը արտահայտում
է սերը
և հավատարմությունը
հայրենիքի հանդեպ:

   Ըստ զգացմունքների արտահայտման
բնույթի համբույրները
լինում են.










·                 
Սիրային
համբույր - արտահայտում է
սիրահարների միջև սիրո
և կրքի
զգացումները: Սա իր
հերթին կարելի
է բաժանել  քնքուշ ևկրքոտ համբույրների: Առաջինը բնութագրվում
է շուրթերի
համեմատաբար կարճ ժամանակով
հպումը, իսկ կրքոտի
դեպքում ՝հակառակը (ստեղ էն ֆրանցուզկիի մասին ա խոսքը նաև, դե դրա մասին էլ ինձնից լավ կիմանաք :-D)


·                 
Ընկերական
համբույր - արտահայտում
է ընկերության
և կապվածության
զգացումը (ոնց որ
ասում են
պաչիկով բարևն
ա ): Ավելի հաճախ
համբուրում են
այտը, իսկ հակառակ
սեռի ներկայացուցիչներին՝ (այստեղ՝ միայն
կանանց) նաև ձեռքը: Վերջինիս ժամանակ
շուրթերի հպումը
պարտադիր չէ:


·                 
Հարգանքի
համբույր - արտահայտում
է մարդու
նկատմամբ հարգանքի
զգացումը, նաև մարդու
կամ իրի
առաջ խոնարհվելուց: Այս դեպքում
համբուրում են
ձեռքը կամ
մատանին: Այստեղ ևս շուրթերի
հպումը պարտադիր
չէ:


·                 
Գորովալից
համբույր - արտահայտում է
գորով, քնքշություն և
ուրախություն: Ավելի հաճախ
ուղղված է
փոքր երեխաներին
և կենդանիներին: Այս դեպքում
հազվադեպ են
համբուրում շուրթերը: Երեխաներին համբուրում
են այտերը, քիթը (ավելի ճիշտ
քիթիկը) և ճակատը: Հաճախ հպվում
են ոչ
թե շուրթերը, այլ այտը (մանավանդ
կենդանիներին համբուրելուց):


·                 
Отцовский/сыновний/братский համբույր - հարտահայտում է
ընտանիքի անդամների
միջև կապվածությունը:


·                 
Օդային
համբույր - սիրային
և ընկերական
համբույրների տարատեսակներից է: Նշանակում է
ուշադրություն կամ ֆլիրտ:


·                 
Հուդայի
համբույր - արտահայտում
է ցուցադրական
կապվածություն և հարգանք:


   Կա կարծիք, որ համբույրի առաջացման շրջանում այն կրել է մայրական նշանակություն: Այդ ժամանակ ջրի անոթների կարիք չի զգացվել: Տարեց մարդիկ խմել են հենց աղբյուրից, իսկ  երեխաները՝ մոր բերանից:

  Համբույրի միջազգային օրն առաջացել է Մեծ Բրիտանիայում , իսկ այժմ նշվում է նաև մեր երկրում :


Комментариев нет:

Отправить комментарий