вторник, 11 октября 2011 г.

Սերը իմ պատկերացմամբ


Հավանաբար ձեզանից շատերն են կարդացել հունական առասպելները..նրանցից մեկը ինքն իրեն սիրահարված Նարցիսի մասին է, ով ամբողջ օրը շրջում էր գետի մոտով և ամեն անգամ հիանում իր արտացոլանքով, մինչև որ ի վերջո իրեն նետում է գետը և խեղդվում...
Այս առասպելը շատ եմ սիրում, բայց ինձ հիացնում է Օսկար Ուայլդի մեկնաբանությունը, ըստ որի Նարցիսի խեղդվելուց հետո գետի հիասքանչ ջուրը վերածվում է արցունքների...Անտառի հավերժահարսերը նկատում ենդա և հարցնում, թե արդյոք Նարցիսը այդքան գեղեցիկ էր, ինչպես ասում են, քանի որ միայն Գետն էր ամեն օր նրա դեմքը տեսնում, իսկ հավերժահարսերը միայն հեռվից էին տեսնում Նարցիսին..

Եվ Գետը պատասխանում է.
-Ես լացում եմ Նարցիսի համար, չնայած երբևէ չեմ մտածել, որ նա գեղեցիկ է: Ես լացում եմ, քանի որ ամեն անգամ, երբ նա մոտենում էր ինձ և նայում իմ ջրերին,  նրա աչքերի խորության մեջ ես տեսնում էի իմ գեղեցկությունը....

Իմ կարծիքով` հենց սա է ՍԵՐԸ........

Комментариев нет:

Отправить комментарий