Եվրատեսիլյան կրքեր, թոհուբոհ, անցուդարձ… Այո՛, այդ ամենն արդեն ներխուժեց մեր առօրյա: Առջևում հազարավոր քննարկումներ են, լավ ու վատ մեկնաբանություններ:
Հայ ֆեյսբուքասեր հասարակությունը հանգիստ ապրում և “զբոսնում էր” Facebook-ի էջերով, երբ դիզայներ Ֆաինա Հարությունյանը պրովոկացիոն գրառում արեց' “Գոհար Գասպարյանի հետ սուրճ եմ խմում… ու արդեն գիտեմ' ով է գնում Եվրատեսիլ: Գուշակեք”: Դրան հաջորդեց մեկնաբանությունների տեղատարափը և խնդրանքներն ասելու, թե հեղինակավոր մրցույթում այս տարի ով է փորձելու բարձր պահել մեր երկրի պատիվը: Ֆաինան կանգուն էր' առաջարկելով սպասել Հայլուր լրատվականի երեկոյան թողարկմանը, որի ժամանակ էլ կազդարարվի “հաջողակի” անունը:
Իսկ մինչ այդ, ինտրիգն ու աժիոտաժը պահպանելու համար, Ֆաինան Facebook էր ներբեռնել իր և Գոհարի, ինչպես նաև մասնակցի հագուստից դետալի նկարներ:
Վերջապես…. հայությունը հեռուստացույցի առջև է, և Եվրատեսիլ գնում է Գոռ Սուջյանը...