среда, 23 января 2013 г.

Մանիկյուրը, որպես արվեստի ստեղծագործություն



Մանիկյուրը, որպես արվեստի ստեղծագործություն
2013թ. ձմեռն անցնելու է «Մանիկյուրը, որպես արվեստի ստեղծագործություն» լոզունգով։ Հայտնի նեիլ–դիզայներները խորհուրդ են տալիս փորձարկումներ անել պրինտերի, նախշերի և սյուժեների հետ։ Այս սեզոնի գլխավոր օրենքը կլասիկայի օրենքներից դուրս գալն է, առօրեական մատնահարդարման մեջ` պոստմոդեռնի, անզուսպ պոպ–արտի, վառ ավանգարդի և մի կաթիլ խենթ կուբիզմ ավելացումը։ Աբստրակցիան և ֆուտուրիստական մոտիվները նույնպես ողջունելի են։ Վառ երևակայություն, կախարդկան ձեռքեր, համբերություն, լավ գործիքներ և եղունգի լակ, ահա և այն ամենը ինչ պետք է նեիլ–նկարչին։
Ձեզ ոգեշնչելու համար ներկայացնում ենք մի քանի օրինակներ.
1. Ռետրո ոճ
Ավելացնում ենք մանիկյուրի մեջ դրամատիկ մոտիվներ, մուգ գույներ ի պատիվ 60-ականների պոստմոդեռնիզմի։ Սա իր ցուցադրության մեջ օգտագործեց հայտնի fashion տներից Սալվադոր Ֆեռագամոն։ Այն հաճախ համադրվում է նաև զինվորական ոճի հետ։

2. Կենդանական պրինտեր
Կլասիկ ֆրենչին ավելանում է ավանգարդը։ Սա կարող եք օգտագործել նաև օձի կաշվի պրինտներ ստանալու համար։

3. Փրանսիականը հակառակ
Սա արդեն երկար ժամանակ է` դուրս չի գալիս տրենդներից։ Անցած տարի նորաոճ էր եղունգի հիմքը ներկել վառ գույներով, այս տարի ընդհակառակը, մասնագետները խորհուրդ են տալիս բաց թողնել եղունգի հիմքը`քսելով միայն թափանցիկ լակ։

4. Բարոկկո
Բարոկկոն նույնպես այս տարի սանդուղքի վերևում է։ Մետալիկ, շողշողուն ոսկեգույն, ոսկե– բրոնզ գույները շատ հարկի են։

5. Սև, սպիտակ, մարմնագույն ֆրենչ
Դիզայներներ Տակունը և Դոննա Կառան իրենց հավանությունը տվել են սևի և մարմնագույնի համադրությանը:

6. Մեգապոլիսյան ոճ – քարե ջունգլիներ
Մոխրագույն գույներ, ինչպես ավտոմեքենաների ակերը կամ մոխրակապտավուն ինչպես ասֆալտը և այլն։

7. Հյութեղ ցիտրուսային գույներ`70-ականների ազատության արգասիքները։
Սրանք ձմեռային ցուրտ օերեը կներկեն վառ գույներով։ Սակայն այս գույները խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր դիետա են պահում, քանի որ ապացուցված է, որ նրանք գրգռում են ախորյակը։

8. Nude մանիկյուրներ
Ի վերջո ինչպես միշտ նորաձև են նուրբ, բաց գույները, այպես կոչված մանիկյուր Nude: Այս գույնը օգտագործեցին այնպիսի հայտնի տներ ինչպիսիք են Chanel, Emilio pucci, Ralf Lauren և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий