четверг, 17 января 2013 г.

Ներիր մեզ Նժդեհ, քեզ ծաղրում է հայը


«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է մի խումբ ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը:

Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք:

Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին:


Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք:

Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերածնվեց»։https://www.facebook.com/YaGareginNzhdeh

Комментариев нет:

Отправить комментарий