среда, 23 января 2013 г.

Կարմիր շրթներկի մոգությունը

Կարմիր շրթներկի մոգությունը



Վառ կարմիր, ալ կարմիր, պայծառ կարմիր, մուգ կարմիր… Բոլոր տարբերակներն էլ կիրառելի են, քանի որ կարմիր շրթներկի ամենաբաց երանգից մինչեւ ամենամուգը համարվում են նորաձեւ: Նորաձեւության վերջին տարիների տենդենցները վերադարձ են դեպի պարզություն, իսկ պարզը դա հենց դասականն է:Բնականաբար կարմիր շրթներկը չէր կարող դրա մասը չկազմել: Ճիշտ է, այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին այն ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիր շրթներկը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Միշտ էլ հաճելի (եւ մի քիչ էլ նախանձելի է) տեսնել հեռուստացույցից եւ պաստառներից քեզ նայող գեղեցիկ հոլիվուդյան դեմքեր` կարմիր շուրթերով: Իհարկե, ուզում ես ինքդ էլ փորձել…
Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:

Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:
Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:
Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:
Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:
Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:
Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:
Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:
Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.
Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:
Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:
Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:
Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով, գրում է loveyou.am-ը: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:
Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:

Комментариев нет:

Отправить комментарий