четверг, 24 января 2013 г.

2013 թվականի ամենադիտված 7 ֆիլմերը


2013 թվականի ամենադիտվող 7 ֆիլմերը, որոնք դիտելիության քանակով արդեն հասցրել են գերազանցել նույնիսկ ավելի վաղ նկարահանված շատ այլ ֆիլմերին։
1. Պիի կյանքը
Ռեժիսյոր Էնգ Լիի արկածային դրաման, որը նկարահանվել է Յան Մարտելի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմը էկրաններին է հայտվել 2013թ. հունվարին։Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը ֆիլմը ճանաչել է տարվա լավագույն էկրանավորումներից մեկը, որի բյուջեն կազմել է 120.000.000$։ Ֆիլմը ներկայացնում է մի հնդիկ տղայի կյանքի անհավանական պատմությունը։ Սարսափելի նավաբեկությունից հետո Խաղաղ օվկիանուսում մնում է միայն մեկ փրկարար նավակ, որի մեջ էլ հայտնվում է Պին` բորենու, զեբրի, օրանգուտանի և բենգալյան վագրի ընկերակցությամբ։ Սա պատմույթուն է հավատքի, հույսի և պայքարի փրկության համար։ Գլխավոր դերերում Ռեյֆ Սպոլլ, Սուրաջ Շարմա և Իրֆան Կհան։
2. Աննա Կարենինա
Անգլիացի կինոռեժիսյոր Ջո Ռայտի ֆիլմն է`նկարահանված Լև Տոլստոի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը նախատեսված է 12 տարեկանից բարձր անձանց համար։ Այն առաջադրվելու է Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությանը 4 նոմինացիաներում։
Սա մի գեղեցիկ, բայց դժբախտ սիրո պատմություն է: Պատմություն, հասարակության կողմից մերժված և դրա ծանրությունը այլևս տանել չկարողացող հուսահատ կնոջ մասին։ Գլխավոր դերերում`Կիրա Նայտլի, Ջուդ Լոու, Աարոն Տեյլոր–Ջոնսոն։
3. Նմանակը
Եվգենի Աբիզովի 2012-ին էկրանավորած կատակերգությունն է, որի բյուջեն կազմել է 60.000.000 ռուբլի: Ֆիմի պրեմիերան կայացել է 2013թ. հունվարին։ Սյուժեն ներկայացնում է շոու բիզնեսի աստղ Իգոր ՈՒսպենսկու առօրյան։ Նա աշխատում է օր ու գիշեր, նրա համար չկան հանգստյան օրեր և տոներ։ Ուսպենսկին այնքան հայտնի է, որ նոմինացվում է «Տարվա մարդ» տիտղոսին, սակայն չհասցնելով լինել նույն րոպեին ամեն տեղ և ամենուր, նա որոշում է կրկնօրինակ վարձել։ Այդ նույն ժամանակ Մոսկվայի արվարձաններից մեկում ապրում և աշխատում է մերսող Սեվան, որին և բախտ է վիճակված հայտնվել իրադարձությունների կենտրոնում...
4. Հոբբիտ. Հանկարածակի ճանապարհորդություն
Ռեժիսյոր Պիտեր Ջեկսոնի եռամաս ֆիլմի առաջին էկրանավորումը` հիմնված Տոլկինի գրքի վրա։ Ֆիլմում շարունակվում է «Մատանիների տիրակալը, մատանու եղբայրություն» ֆիլմի սյուժեն։ Հոբբիտ Բիլբո Բեգգինսը պատրաստվում է նշել իր ծննդյան տարելիցը։ Նա սկսում է կարդալ հիշողությունների գիրքը և պատմում է անցյալի իրադարձությունների մասին... Գլխավոր դերերում Մարտին Ֆրիման, Իեն Մակկելեն, Րիչարդ Արմիտեջ, Էնդի Սյորկիս։
5. Երեք հերոս հեռու ափերին (Tри богатыря на дальних берегах)
Մուլտֆիլմը երեք ռուս հերոսների` Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի և Ալյոշա Պապովիչի արկածների շարունակությունն է։Այս անգամ նրանք պետք է փրկեն ռուսական հողը Բաբա Յագաից և խորամանկ վաճառական Կոլիվինից։ Կոնստանտին Ֆեոկտիստովի նոր մուլտֆիլմը, ինչպես և նրա նախորդները, մեծ հաջողություն ունեցավ։
6. Դյու Սոլեի կրկեսը
Աշխարահռչակ Ջեյմս Կամերոնը և ռեժիսյոր Էնդրյու Ադամսոնը հրավիրում են ձեզ և ձեր ընտանիքին յուրահատուկ 3D ճամփորդության դեպի կրկեսի աշխարհ Cirque du Soleil. Երկու սիրահարների անհավանական պատմություն, որոնց բաժանում է ճակատագիրը, ինչպես և Cirque du Soleil լավագույն համարներից մեկում։ Նրանք պետք է բազմաթիվ դժվարություններ հաղթահարեն կրկին միասին լինելու համար:
7. C новым годом мамы
Եվ ֆիլմերի շարքը եզրափակում է, ազգությամբ հայ ռեժիսյոր Սարի Անդրեասյանի` «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմը։ Չափազանց հետաքրքիր, զվարճալի և հուզող հինգ նովել, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մոր և զավակի` երկու ամենամոտ մարդկանց, կյանքի դրվագներից։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մայրը զավակի համար մնում է ամենաթանկ մարդը, ով կսիրի և կհասկա անկախ ամեն ինչից:

Комментариев нет:

Отправить комментарий