среда, 23 января 2013 г.

Jenifer Lopez



Հայտնի երգչուհի, դերասանուհի ու դիզայներ Ջենիֆեր Լոպեսի ու նրա զուգընկեր Քասպեր Սմարթի ընտանիքում նոր անդամ է հայտնվել։ Ճիշտ է, առայժմ՝ ոչ երեխա, այլ ընդամենը շնիկ՝ Բեըր (bear՝ արջ, անգլ.) անունով շագանակագույն բոքսյոր։ «Ներկայացնում ենք մեր ընտանիքի նոր անդամին։ Բարի գալուստ տուն», - գրել է 25-ամյա պարողն իր Թվիթերում՝ տեղադրելով շան լուսանկարը։
Ջենիֆերը տեղափոխել է հաղորդագրությունն իր էջ՝ ավելացնելով. «Այնքան երջանիկ եմ։ Պստիկ Բեըրը շփոթվում է»։

Комментариев нет:

Отправить комментарий