четверг, 24 января 2013 г.

«Հայաստանի ձայնը» նախագծում մեկնարկում Է «Գալա համերգներ» փուլը





 
Հունվարի 26-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի,17:30) Արմենիա հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգա նախագծի «Գալա համերգներ»փուլի 1-ին թողարկումը: Այս թողարկման ընթացքում «Կույր լսումներ» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձևափոխված համերգային տաղավարում: Պայքարը թեժ է լինելու... Ձայնի և պատկերի որակով առաջիկա 9 հաջորդական հաղորդումները՝ 7 գալահամերգներ, 1 կիսաեզրափակիչ և 1 եզրափակիչ, կփոխանցեն հեռուստադիտողին թե´մարզիչների, թե´մասնակիցների և թե´հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները:
Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ», «Wild Card» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակիցներից «Գալա համերգներ» փուլ անցնում են 24 մասնակիցներ. Յուրաքանչյուր մարզչի թիմում ՝6-ական մասնակից:
«Գալա համերգներ» փուլում նախագծի կառուցվածքն այլ է: Վերջին ամիսների ընթացքում նախագծի զարգացումներին և մասնակիցների՝ դեպի աստեղային ճանապարհ տանող յուրաքանչյուր փորձությանը հետևող հեռուստադիտողին, առաջին անգամ հնարավորություն կընձեռվի մասնակցել շաբաթական քվեարկությանը և իր որոշիչ դերն ունենալ Հայաստանի ձայնի համահայկական որոնմանը: Հաղորդման ընթացքում, յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms և հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Յուրաքանչյուր մարզչի թիմի՝ առավելագույն քվե հավաքած մասնակցիները հայտնվում են անվտանգ գոտում և անցնում հաջորդ գալա համերգ, իսկ նվազագույն քվե հավաքած 2 մասնակիցների ճակատագրերը կրկին որոշում է յուրաքանչյուրի մարզիչը: Շաբաթական քվեարկության ամփոփման ընթացքում, յուրաքանչյուր մարզչի թիմից հեռանում է 1-ական մասնակից: Կիսաեզրափակչի և եզրափակչի կառուցվածքը և քվեարկության կանոնները տարբերվում են առաջին 7 գալա համերգների կաննոներից: Ըստ ձևաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը:
Քանի որ նախագծում մրցակցությունը ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը՝ հեռուստադիտողի հետ միասին, կփորձի նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին մինչև «Գալա համերգներ» փուլի եզրափակիչ:
Առաջիկա գալա համերգները լի են լինելու անսպասելի անակնկալներով. մասնակիցները գունեղ կատարումներով հանդես են գալու թե´ իրենց մարզիչների, թե´ հրավիրված արտիստների և նվագախմբերի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий