воскресенье, 10 февраля 2013 г.

Արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի երեխան կկոչվի Դիա՞նա

Արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը, ովքեր սպասում են իրենց առաջնեկին, արդեն ընտրում են անուն՝ երեխայի համար: Եթե զույգի առաջնեկն աղջիկ ծնվի, նրանք ցանկանում են երեխային կոչել Դիանա՝ ի պատիվ Ուիլիամի մոր՝ Արքայադուստր Դիանայի:
Բայց, երևում է, Քեյթն ու Ուիլիամը պետք է ուրիշ անուն մտածեն իրենց դստեր համար, քանի որ թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ է, որ երեխան կրի Դիանայի անունը: Թագուհին լիիրավ իրավունք ունի ընդունելու կամ մերժելու ապագա ժառանգի համար ընտրված անունը: Ինչպես նախօրոք որոշված է, Ուիլիամի և Քեյթի ապագա երեխան կդառնա թագուհի կամ թագավոր: Սակայն կարծես Ուիլիամի ցանկությունը շատ մեծ է երեխային իր մոր անունը տալու, քանի որ նա այս հարցով դիմել է հորը՝ արքայազն Չարլզին, սակայն վերջինս հրաժարվել է պայքարել ապագա թոռան անվան համար:
Կարծում եմ ընտանիքի անդամները մինչ երեխայի ծնվելը համաձայնության կգան, թե ինչ անունով կնքել ապագա Անգլիայի թագավորին կամ թագուհուն. չէ՞ որ անունը մեծ դեր կաող է ունենալ երեխայի հետագա կյանքում:

Комментариев нет:

Отправить комментарий