воскресенье, 17 февраля 2013 г.

«Դժվար ապրուստ»-ի Մերին ամուսնացե՞լ


Քիչ առաջ երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ սերիալային դերասանուհի Մերի Մակարյանը հարսանեկան զգեստով է և գրել է՝ Մերի Մակարյանն ամուսնացե՞լ է:
esyes.am-ը ճշտեց, արդյոք այս լուրը համապատասխանում է իրականությանը: Մերիի համարն անհասանելի էր և զրուցեցինք նրա մոր՝ լրագրող Ռուզաննա Ավոյանի հետ, ով ասաց, որ Մերին այս պահին միջոցառման է և չի կարող զանգերի պատասխանել:Լուրի իսկությունը ճշտեցիինք հենց Մերիի մայրիկից, ով esyes.am-ին ասաց, որ դուստրը չի ամուսնացել: Վերջերս Մերին հարսանյաց սրահի գովազդում է նկարահավել և, ամենայն հավանականությամբ, լուսանկարն այնտեղից է: «Եթե Մերին ամուսնացած լիներ, լուսանկարում նաև ամուսինը կլիներ»,- հավելեց նրա մայրը:
Ի դեպ, Մհերի տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ սա PR-ի լավ միջոց է, քանի որ այս պահին Մհերն ու Մերին միասին գտնվում են MIX մրցանակաբաշխությանը. Մերին վարում է այն, իսկ Մհերը հյուրերի ցանկում է:)

Комментариев нет:

Отправить комментарий