среда, 2 ноября 2011 г.


Ո՞րն է սերը




“Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի վերջանում


Աստվածաշունչ


Տարածված է այն կարծիքը, որ սերը կախված է այլ մարդուց և ոչ թե սիրելու սեփական ընդունակությունից։ Սիրել կարողանալու համար անհրաժեշտ է այն սովորել, որի համար պահանջվում է կարգապահություն, կենտրոնացվածություն, համբերատարություն, հետաքրքրվածություն և հավատ։ Ինչպես Էրիկ Ֆրոմը կասեր. << Սերը արվեստ է>>:
Սիրո տեսակների բաժանումը ավելի կողմնորոշիչ պատկեր կտա մեզ այդ արվեստի ուսումնասիրման համար: Սիրո առաջին և, որը նաև հանդիսանում ե մյուս բոլոր տեսակների հիմքը, եղբարյական սերն է, հետո մայրական է: Մայրական սիրոն հաջորդում է էրոտիկ սերը, որ շատ դեպքերում շփոթվում է սիրո մյուս տեսակների հետ, այնուհետև ինքդ քո հանդեպ սերը և սերն առ Աստված:
Եղբայրական սերը սեր է հավասարների միջև, մայրական սերը՝ սեր անզոր, անօգնական էակի հանդեպ: Նրանցում ընդհանուրն այն է, որ նրանք իրենց բնույթով չեն սահմանափակվում մեկ մարդով։
Ի տարբերություն վերոնշյալ երկու սիրո ձևերի՝ էրոտիկ սերը ձգտում է լրիվ միաձուլման մեկ մարդու հետ: Երկու միմյանց օտար մարդկանց միջև մերձեցման, մոտիկության հաստատումը լինում է նախ և առաջ սեռական ձգողության շնորհիվ, քանի որ մեկ այլ մարդու օտարվածությունը մենք զգում են առաջին հերթին որպես ֆիզիկական օտարվածություն: Սեռական հակումը մի ակնթարթ առաջացնում է միասնության պատրանք, սակայն առանց հոգևոր սիրո այն թողնում է մարդկանց այնպիսի օտար, ինչպիսին որ եղել էին նախկինում։ Երբեմն դրա արդյունքում ստիպում է նրանց ամաչել և նույնիսկ ատել իրար, որովհետև երբ պատրանքն անհետանում է, նրանք իրենց օտարությունը զգում են էլ ավելի ուժեղ:
Բացի ֆիզիկական մերձեցումից գոյություն ունեն այլ խաբկանքային իրավիճակներ, որոնց ժամանակ շատ մարդկիկ հաղթահարում են իրենց օտարվածությունը` անձնական կյանքի, նպատակների, անհանգստությունների մասին խոսելով, ինչպես նաև իրենց մանկական ու երեխայական կամակորությունները ցույց տալու և ընդհանուր հետաքրքրություններ գտնելու միջոցով, որը բերում է ավելի շուտ ինքնահաստատման: Այս դեպքերում մտերմությունը ժամանակի ընթացքում միտում ունի անհետացման. արդյունքում նոր անծանոթ մարդու հետ մտերմություն հաստատելու ձգտումն ի հայտ գալիս։ Նորից օտարը վեր է ածվում մտերիմի, նորից բռնկվում է լարված և ուժեղ սիրահարվածության և նորից նա քիչ-քիչ կորցնում է իր ուժն ու վերջանում է հաջորդ սիրո ցանկությամբ:
Էրոտիկ սիրո մեջ կա միայն մեկին ընտրելու կետը, որը չկա եղբայրական և մայրական սիրո մեջ: Մենք հաճախ ենք էրոտիկ սերը ոչ ճիշտ մեկնաբանում` որպես տիրապետման վրա հիմնված կապվածություն։ Հաճախ կարելի է գտնել երկու մարդկանց, որոնք սիրահարված են իրար և էլ ոչ մեկի հանդեպ չեն տածում սիրո զգացում։ Իրականում նրանց սերը երկուսի էգոիզմն է։ Երկու մարդ միանում են իրար և լուծում մենակության խնդիրը։ Սակայն լինելով մեկուսացված մնացած բոլոր մարդկանցից, նրանք մնում են տարանջատված թե մեկը մյուսից, և թե նրանցից յուրաքանչյուրն օտարացված է ինքն իրենից։ Նրանց միասնությունը ավելի շուտ պատրանք է։
Իսկական սերը մեկ այլ մարդու մեջ սիրում է ողջ մարդկությունը, այն ամենը՝ ինչ կենդանի է՝ որպես կյանքի կրող։ Էրոտիկ սերը բացառում է սերն ուրիշների հանդեպ միայն ֆիզիկական և էրոտիկ միաձուլման հարաբերության մեջ:
Բնականաբար այս մեկ հոդվածով չենք կարող ամբողջական պատկերացում տալ սիրո մասին և մեր հաջորդ հոդվածներում սիրո յուրաքանչյուր տեսակի պարզաբանմանը կանդրադառնանք առանձին:

Комментариев нет:

Отправить комментарий