среда, 2 ноября 2011 г.


Ի՞նչ չպետք է ասել կնոջը

1.«Կարո՞ղ
 եմ համբուրել քեզ»
Հարցրե՛ք ցանկացած կնոջը, և նա Ձեզ կասի, որ տղամարդը երբեք չպետք է թույլտվություն հարցնի կնոջը համբուրելու համար: Դա դեմ է այն ամենին, ինչ կինը փնտրում է տղամարդու մեջ: Գուցե քաղաքավարությունից ելնելով նա պատասխանի «այո», բայց ներքուստ նրա պատասխանը հաստատական «ոչ» կլինի: Չնայած ավելի հավանական է հակառակը:
2. 
«Դու
 սիրո՞ւմ ես ինձ»
Ընդհարապես այս հարցից խուսափել պետք է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց: Եթե հնարավոր է ընտրել այնպիսի արտահայտություն, որն անմիջապես բացասաբար կանդրադառնա հարաբերությունների և սկզբնական համակրանքի վրա, ապա սա հենց այդ արտահայտությունն է: Այսպիսի հարց տալը անվստահություն է ներշնչում: Մի՛ հարցրեք, այլ ուղղակի ենթադրեք: Դե… Ձեզ չհավանել չի լինի 
3. 
«Ես
 անցած օրը հաղորդագրություն էի ուղարկել, բայց պատասխան չստացա: Ինչ-որ բա՞ն է պատահել»
Մեկ էլ երբ երեք ամիս առաջ զանգել էի, անջատեցիր ու հետ չզանգեցիր…
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ, ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ ՈՒ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ԶԱՆԳԵԼ ԿԱՄ ԳՐԵԼ ԷԻՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՆՁ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶԱՆԳՈՒՄ ՈՒ ԳՐՈՒՄ!!!
Սա պետք է, որ լինի ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս տղամարդիկ կանանցից պատասխան չստանալուց հետո: Թեև սա կարող է սովորական թվալ, սակայն այն իրենից մեծ խնդիր է ներկայացնում: Լավագույն տարբերակն ուղղակի այդ փաստն անտեսելն է: Առավել ևս եթե զանգահարել կամ գրել էիք ՈՉ Ձեր համարից: Եթե կնոջ մոտ հիշատակում եք անպատասխան հաղորդագրության մասին, ապա դա երկու բան կարող է նշանակել.
4. 
«Քանի՞
 հոգու հետ ես ընկերություն արել»
Նախ և առաջ, վստա՞հ եք, որ ցանկանում եք իմանալ: Երկրորդ, Դուք կրկին անվստահություն եք ցուցաբերում, հատկապես, եթե հենց սկզբից եք հարցնում այդ մասին: Այս դեպքում Դուք ուղղակի ներխուժում եք ՕՏԱՐ մարդու անձնական կյանք: Այն հանգամանքը, որ կինը համաձայնել է հանդիպել Ձեզ հետ, դեռ չի նշանակում, որ այդ ամենը շարունակություն էլ կունենա: Իհարկե, եթե նա է առաջինը հարցնում Ձեզ այդ մասին, գուցե կարող եք Դուք էլ փորձել իմանալ: Բայց ինքներդ երբեք չբացեք այս խոսակցությունը, քանի որ միայն պարտվողի դերում կլինեք:
5. 
Ցանկացած
 բան, որն «ապագային» է վերաբերում
«Ահավոր շատ եմ սիրում չինական խոհանոց: Շատ համովա…»
«Վա~յ, ես էլ: Դե արի մյուս շաբաթ գնանք չինական` հաց ուտելու»:
Եթե առաջին ժամադրման ժամանակ անընդհատ խոսում եք կրկին հանդիպելու մասին, ամենայն հավանականությամբ` այն այդպես էլ չի կայանա: Խաղը ծախածա, սուձյան էլ առածա…
Ավելի հետաքրքիր կլինի առարկելը կամ ուղղակի մեկ այլ համարժեք բանի մասին նշելը («ինձ թվումա` մեքսիկականը ավելի համովա»), նույնիսկ եթե կյանքում ոչ չինական, ոչ էլ մեքսիական խոհանոց չեք փորձել: Ուղղակի վստահ եղեք, որ չեք հիասթափվի/հիասթափեցնի:
6. 
«Ես
 քեզ ուրբաթ օրը կզանգեմ»
Զրույցը «հաջորդ քայլով» ավարտելը լավ միջոց է միայն այն դեպքում, եթե ցանկանում եք մեկին որևէ իր վաճառել, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսում եք կնոջ հետ: Նախ Դուք վերացնում եք անկանխատեսելիության գործոնը, որ միշտ ստիպում է կնոջը մտածել Ձեր մասին և հիշել Ձեզ: Երկրորդ, պակասում է հավանականությունը, որ նա Ձեզ կզանգի: Ավելին, եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանաք զանգել, ապա համարեք, որ հարաբերությունները արդեն մոտեցել են իրենց ավարտին: Իսկական տղամարդը կատարում է իր խոստումները, իսկ Դուք, փաստորեն, խոսք էիք տվել…
7. 
Ցանկացած
 ակնարկ, որը վատաբանում է նրա` արական սեռինպատկանող ընկերներին:
Ամենաարագ միջոցներից մեկը, որով տղամարդը կնոջը անվստահություն է ներշնչում, վիրավորանքն է վերջինիս ընկերներին (հատկապես արական սեռի ներկայացուցիչներին), առավել ևս, եթե չի հանդիպել նրանց կամ կնոջը լավ չի ճանաչում:
Նույնիսկ եթե կասկածում եք, որ նրանք ավելին են, քան ընկերներ, Դուք ուղղակի այնպիսի իրավիճակում եք հայտնվում, ասես վախենում եք մրցակցության մեջ մտել նրանց հետ, ինչն անմիջապես անվստահության զգացում է ներշնչում կնոջը: Էլ չասած` որ զիջում եք մրցակցային դիրքերը: Լավագույն տարբերակը բերանը փակ պահելն է, երբ խոսքը գնում է նրանց մասին:

Комментариев нет:

Отправить комментарий