вторник, 16 октября 2012 г.

Հուսով եմ կհասկանաս...

Ինչու է որ մարդիկ սիրելով բաժանվում են առանց մտածելու որ կարող են կորցնել իրենց կյանքի միակ սիրուն:Ասում են վերջ էլ չենք հանդիպելու և լուռ հեռանում:Ամեն մեկը իր մեջ նեղանալով բողոքում է,քննադատելով իր սիրեին որ բաժանվեցին հենց նրա պատճառով,բայց միևնույն ժամանակ հասկանում են որ սիրում են և  համոզված են իրենց սիրելի սիրո մեջ:Միևնույնն է ընտրում են լռության տարբերակը:Փորձում են համոզել իրենք իրենց որ ճիշտ են վարվել,էլ չեն սիրում,չեն էլ մտածում միացման մասին:Չանցած որոշ ժամանակ փոշմանում են որ նեղացրել և բաժանվել են:Բայց ստիպում են իրենք իրենց գոռոզ լինել,տիրապետելով զգացմունքները առաջինը քայլի չդիմել,մտածելով թող սիրելին քայլ անի չէ որ մեղաորը նա է:Գալիս է մի պահ երբ կարոտը և սերը ուժեղ են գտնվում:Որքան էլ  պայքարել միևնունն է միայն միացման մասին են լինում մտքերը:Գոնե մի վայրկյան ձայնը լսելու և տեսնելու մասին է բոլոր ցանկութունները և այստեղ ովքեր որ խելացի են դիմում են ճիշտ տարբերակի:Առաջինը իրենք են քայլի դիմում:Չէ որ նույն կերպ էլ մտածում է ձեր սիրելին:Նա ուղղակի սպասում է ձեր կողմից քայլերի դեպի միացում:Եթե նստեք տանջվեք և կարոտով լցվաց սպասեք զանգի հասկանալով որ թեկուզ և սխալը նրա մեջ է միևնույնն է միայն անիմաստ ժամանակ կկորցնեք բաժանման վրա:Հիշեք կարևոր չէ տղան թե աղջիկը առաջի քայլի կդիմի:Այստեղ կարևորը քայլ ձեռնարկելն է չկորցնելու համար սերը:Երբ սերը կա անիմաստ է նստել լուռ և սպասել հրաշքի:Պետք է սխալը ուղղել չկորցնելու համար:Քանի որ կորցնելուց զղջում են չկարողանալով գտնել այն ինչ երբեք չի լինի:Այլևս մեր կյանքում չի լինի սեր:Վերջապես քայլերը ձեռնարկված են և սիրելիները նորից միասին են:Ասես ոչինչն էլ չէր եղել:Նորից միասին երջանիկ վայելում են սերը խոստումներ տալով որ էլ երբեք չեն բաժանվի:Անցնելով որոշ ժամանակ վեճ,նորից իրար չեն հասկանում:Մեղադրանքներ  մեկը միուսի հասցեին:Ի վերջո նորից տխուր բաժանում:Բայց եկեք մտածենք ինչու են սիրող զույգերը վիճում և բաժանվում:Պետք է գտնել ճիշտ ուղղիներ նորից չբաժանվելու համար:Ավելի լավ է գտնել սխալները որոնք բոլոր զույգերի մեջ էլ կան  և իրար մեղադրելու փոխարեն ուղղակի խոսել առանց քաշվելու:Արտահայտվել թե կոնկրետ ինչից է իրենց մոտ առաջանում վեճ,ով ինչից է դժգոհ և այսպիսի տարբեր թեմաների շուրջ խոսել:Խոսելուց խոսել անկեղծ ճիշտ մոտեցմամբ զգույշ լինելով որ կարող է ձեր սիրելին սխալ հասկանա և ավելի շատ նեղանա:Արտահայտվելուց պետք է հիշել իսկ եթե իմ սիրելին նման ձևով խոսի ես ինչ կզգամ?Դրա համար պետք է ճիշտ արտահայտել բոլոր մտքերը:Բաժանման պատճառները տարբեր են լինում:Մեզանից շատերը մտածում են ՍԵՐԸ կա բավարար է և մոռանում են որ այդ սերը հեշտությամբ չեն ձեռք բերել:Պայքարել հասել են և չեն էլ մտածում որ սերը նման է կրակի:Պետք է միշտ ուշադրուցյուն դարձնել որ չմարի,քանի որ երբ մարի միգուց է այլևս չվարվի կամ վարվի բայց ոչ առաջվա նման:Պետք է պայքարել սիրո համար ամեն մի վայրկյան ապացուցելով սիրելին որ նա չի սխալվել իրեն սիրելով:Որ հենց նա է իր միակ սերը և թույլ չտալ նույնիսկ մտքով անցի ուրիշի կողմ նայելու մասին մտածել:Միշտ հետաքրքիր և ոչ ձանձրալի լինել:Տարբերակները շատ են ,ես շեշտեցի ամենակարևորնեից մի քանիսը:Կարևորը քայլեր ձերնակելն է և անկեղծ խոսելով պարզելը թե չէ անիմաստ կկորցնենք սերը անվերադարձ:

Комментариев нет:

Отправить комментарий