пятница, 6 января 2012 г.

Մեքսիկայում կառուցվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը
Մեքսիկայում երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի ներկայությամբ տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր կամրջի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ կամուրջը ստացել է Baluarte անվանումը և միմյանց է կապում Սինալոա և Դուրանգո նահանգները: «Այս նախագիծը կմիավորի Հյուսիսային Մեքսիկայի բնակիչներին»,- հայտարարել է Կալդերոնը՝ ելույթ ունենալով բացման արարողությանը:

Մեքսիկայի անկախության 200-ամյակին նվիրված կամուրջը 403 մետր բարձրություն ունի: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ կամրջի տակ հանգիստ կարող է տեղավորվել Էյֆելյան աշտարակը: Կամրջի երկարությունը 1124 մետր է:

Տեղի իշխանությունների խոսքերով՝ նոր կամուրջը հնարավորություն կտա 6 ժամով կրճատել խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Մասատլան քաղաքի և նահանգի մայրաքաղաք Դուրանգոյի միջև ընկած ճանապարհը: Նախատեսվում է, որ ավելի ուշ կամուրջը կդառնա Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան և ատլանտյան ափերը միմյանց կապող մայրուղու մի մասը: 

Комментариев нет:

Отправить комментарий