Վերջին տարում հայ աղջիկների մի զգալի մասը, ով իրեն համարում է նորաձեւ եւ ոճային, սկսել է գործածել շրթներկի կարմիր գույնը` զանազան նրբերանգներով: Ոմանք այն գործածում են կոկտեյլային կամ երեկոյան զգեստների հետ, իսկ մյուսները` ջինսե տաբատների, կամ որ ամենավատն է` սպորտային հագուստի հետ: Էլ չեմ խոսում թափթված մազերի եւ անհարթ դեմքի մասին: Կարմիր շրթներկի այդպիսի համադրումը, մեղմ ասած, ճիշտ չէ: Նման դիմահարդարմամբ կհասնեք ոչ թե տղաների ուշադրությանը, այլ` քմծիծաղին:
Կարմիր շրթներկը ամենաքմահաճ գույներից է: Իհարկե, այն կարելի է եւ պետք է գործածել, բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է հարկավոր դրա համար:
Ամենակարեւորը`սպիտակ ատամներ եւ հարթ մաշկ: Կարմիրն ավելի է ընդգծում ատամները, իսկ անհարթ մաշկի վրա այն բացարձակ չի նայվում:
Եթե դուք չունեք վերը նշված խնդիրները, ուրեմն եկեք հասկանանք, թե որ գույնի մաշկին ինչ կարմիր շրթներկ կարող է սազել: Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:
Բաց եւ մուգ վարդագույն մաշկով կանանց ավելի սազում է սառը երանգի կարմիր շրթներկ: Որքան ավելի մուգ է մաշկի գույնը, այնքան ավելի վառ եւ մուգ պետք է լինի Ձեր կամիր շրթներկը:
Դեղնավուն դեմքով կանանց ավելի կսազի նարնջագույնի գերակայությամբ տաք երանգի կարմիր շրթներկ:
Թուխ մաշկի տեր կանանց կարելի է խորհուրդ տալ իսկական կարմիր շրթներկ` առանց որեւէ այլ երանգի խառնուրդի:
Ունիվերսալ շականակագույն երանգով կարմիր շրթներկերը սազում են գրեթե բոլոր տեսակի մաշկերին:
Եթե որոշեցիք ներկել Ձեր շուրթերը կարմիր գույնով, հետեւեք նաև մյուս խորհուրդներին.
Հիշեք, եթե շուրթերը կարմիր են, աչքերը պետք է խիստ ընդգծված չլինեն, այլապես կստացվի գռեհիկ եւ տճան: Ավելի նախընտրելի են մոխրագույն կամ շականակագույն երանգները:
Կարմրաներկն ընտրեք կամ շրթներկի երանգից, կամ ընդհանրապես մի գործածեք: Այն կարելի է փոխարինել բրոնզագույն երանգի դիմափոշիով:
Կարմիր շրթներկը գործածեք տեղին եւ ժամանակին. ասենք` երեկույթի գնալիս կամ թատրոն հաճախելիս:
Եվ վերջապես ամենակարեւորը` կարմիր շրթներկը գործածեք երեկոյան կամ կոկտեյլային զգեստների հետ` դրանց համապատասխան սանրվածք անելով, գրում է loveyou.am-ը: Կարմիր շրթներկը չի հանդուրժում որեւէ թափթփվածություն եւ անխնամություն:
Իսկ այս ամենից հետո կարող եք վստահ գնալ` նրա սիրտը շահելու, տղամարդկանց ուշադրությանն ու կանանց նախանձին արժանանալու:
Комментариев нет:
Отправить комментарий