Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել
Դուք կարող եք երջանիկ լինել,եթե ցանկանաք
Թող անցյալը չտանջի ձեզ,մի խորացեք ապագայի մշուշոտ հեռվում
1871թվականի գարնանը ոմն երիտասարդ ձեռքն առավ գիրքը և կարդաց տասնյոթ բառ,որոնք ամբողջովին փոխեցին նրա ապագան:Երբ նա ուսանող բժիշկ էր և իր պրակտիկան անցկացնում էր Մոնրեալի հիվանդանոցում,նրան անհանգստացնում էին հետևյալ խնդիրները`ինչպե՞ս հանձնել ավարտական քննությունները,ո՞ւր գնալ սովորելու,ինչպե՞ս կազմակերպել պրակտիկան,ինչպե՞ս ապրուստի միջոցներ հայթայթել:
Տասնյոթ բառն օգնեցին նրան դառնալու ժամանակի ամենանշանավոր թերապևտը:Նա կազմակերպեց Ջոն Հապկինսի համալսարանին առընթեր աշխարհում հայտնի Բժշկական դպրոցը:Դարձավ բժշկության թագավորական պրոֆեսոր`Օքսֆորդում`ամենաբարձր տիտղոսը,որ կարող է շնորհվել գիտնական-բժիշկ Բրիտանական կայսրության մեջ:Պալատական կոչման անցավ Անգլիայի թագավորի կողմից:
Նրան կոչում էին սըր Ուիլյամ Օսլեր:Ստորև բերված են Թոմաս Կարլեյալի կողմից գրված այն տասնյոթ բառերը,որոնք օգնեցին նրան իր կյանքն ազատել անհանգստությունից:<<Մեր գլխավոր խնդիրն է չխորանալ ապագայի մշուշապատ հեռվում,այլ` գործել ա՛յժմ,ա՛յն ուղղությամբ,որ տեսանելի է մեզ >>:
Քառասուներկու տարի անց,Ուիլյամ Օսլերը ելույթով դիմեց Յելսի համալսարանի ուսանողներին:<<Համարվում է,-ասաց նա,-որ այնպիսի մարդն,ինչպիսին ինքն է`չորս համալսարանների պրոֆեսորն ու հանրաճանաչ գրքի հեղինակը,հատուկ որակի ուղեղի>>տեր պետք է լինի:Դա ճիշտ չէ:Պարզվում է,որ իր մտերիմներն էլ գիտեն ,որ նա <<ամենամիջակ ընդունակությունների տեր է>>:
Ինչու՞մն է ուրեմն նրա հաջողության գաղտնիքը:Նա ասաց,որ հաջողության է հասել այն պատճառով,որ ձգտել է ապրել մնացած մյուս օրերից անթափանց կերպով անջրպետված ներկա օրվա մեկուսարանում:
Այսօր… մեկուսացրեք անցյալը:
Թող մեռած անցյալը թաղի իր մեռյալներին…
Անցյալի բեռան վրա ավելացրած ապագայի բեռը,որ դուք բարդում եք ձեզ վրա ներկայումս,ստիպում է սայթաքել անգամ ամենաուժեղներին:Մեկուսացրեք ապագան նույնքան հերմետիկորեն ,որքան անցյալը…
Ապագան ներկայում է…
Վաղը գոյություն չունի:Մարդու փրկության միակ օրն`այսօրն է:Էներգիայի անիմաստ վատնումը ,հոգեկան տվայտանքները ,նյարդային անհանգստությունը կրկնակոխ հետապնդում են ապագայի համար անհանգստացող մարդուն…
Եւ այսպես,ձեր մեջ սովորություն դաստիրակեք ապրել ժամանակի անցյալից և ապագայից <<հերմետիկ միջնորմներով>>սահմանազատված հատվածում:
Մի՞թե դոկտոր Օսլերն ուզում էր ասել,որ ոչ մի ջանք չպետք է գործադրենք վաղվա օրվան նախապատրաստվելու համար:Ո՛չ:Բոլորովի՛ն:Նա իր ելույթում լոկ անդադար պնդում էր ,որ վաղվա օրվան նախապատրաստվելու լավագույն միջոցն այսօրվա գործերը լավագույնս կատարելու համար սեփական ուժերն ու ընդունակությունները համակենտրոնացնելն է:
Սխալ մտածելակերպը հաճախ հանգեցնում է լարվածության ու նյարդային խանգարումների:Մինչդեռ կարող եք վայելել կյանքը,երջանիկ լինել և օգուտ բերել շրջապատողներին,եթե հետևեք Հիսուս Քրիստոսի խորհրդին.<<Մի՛ մտահոգվիր վաղվա օրվա մասին>>և կամ Ուիլյամ Օսլերի խորհրդին.<<Ապրե՛ք այսօրվա մեկուսամասում>>:
Եկեք բավարարվենք ապրելու ժամանակի միակ հատվածում` այսպահից մինչև քնելու պահը:
-Մի անգամ ես մի հոդված կարդացի ,որն օգնեց ինձ հաղթահարել հուսահատությունը և ապրելու խիզախություն հաղորդեց,-պատմում է միս Է.Կ. Շիլդսը,որը հոգեկան տառապալից վիճակի մեջ էր ամուսնու մահից հետո:
-Ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ մնալու հոդվածի հեղինակին մի արտահայտության համար,որը ոգեշնչեց ինձ`պայքարելու դժվարությունների դեմ:Ահա այն.<<Իմաստուն մարդու համար ամեն օր նոր կյանք է բացվում>>:Ես տպագրեցի այդ արտահայտությունը և փակցրի ավտոմեքենայիս հողապակուն:Այսպիսով ,նստելով ղեկի դիմաց ,ես ամեն րոպե տեսնում էի այդ բառերը:Պարզվեց,որ այնքան էլ դժվար չէ հոգ տանել այն մասին,թե ինչպես ապրել ընդամենը մեկ օր:Ես սովորեցի մոռանալ անցյալ օրերս և չանհանգստանալ վաղվա օրվա համար:Ես ազատվել եմ ապագայի վախից ր գիտեմ ,որ <<իմաստուն մարդու համար ամեն օր նոր կյանք է բացվում>>:
Մարդկային բնույթի ամենաողբերգական հատկություններից մեկը,որքան ինձ հայտնի է մեր հույսերի իրականացումն ապագային հետաձգելն է:
-Որքան տարօրինակ ենք ապրում կյանք կոչվող ժամանակի այս փոքրիկ հատվածը,-գրել է Սթիվեն Լըքոքը,-երեխան ասում է .<<Երբ ես պատանի դառնամ>>:Պատանին ասում է .<<Երբ ես մեծանամ>>:Եւ վերջապես մեծանալով ,նա ասում է <<Երբ ես ամուսնանամ>>:Ի վերջո, նա ամուսնանում է, սակայն դրանից շատ քիչ բան է փոխվում:Նա սկսում է մտածել.<<Երբ ես թոշակի անցնեմ>>:Իսկ հետո ,երբ նա հասնում է թոշակի,ետ է նայում իր անցած ճանապարհին,կարծես,սառը մի քամի է փչում նրա երեսին ,և նրա առջև բացվում է դաժան ճշմարտությունն այն մասին,թե որքան բան է նա բաց թողել կյանքում,ինչպես է ամեն ինչ անդարձ հեռացել:Մենք չափազանց ուշ ենք հասկանում ,որ կյանքի իմաստը հենց կյանքի մեջ է,ամեն օրվա և ժամի ռիթմի մեջ>>:
Այժմ հանգուցյալ,ծնունդով դետրոյցի Էդվարդ Ս.Էդվանսը մի ժամանակ մազ մնաց,որ սպաներ իրեն տևական անհանգստությամբ ,քանի դեռ չհասկացավ ,որ կյանքի իմաստը հենց կյանքի մեջ է:Աղքատ ընտանիքի զավակ լինելով` նա մեծհամառությամբ կարողություն կուտակեց :Սակայն այն բանկը,ուր գտնվում էին Էվանսի բոլոր փողերը ,սննկացավ:Նա մինչր վերջին ցենտը կորցրեց իր կարողությունը ` պարտք մնալով տասնվեց հազար դոլար:Նրա նյարդերը չդիմացան այդ հարվածին :<<Ես չէի կարողանում ո՛չ քնել,ո՛չ ուտել,-պատմում էր նա>>:
-Ես հիվանդացա անհասկանալի հիվանդությամբ:Անհանգստությունը, մի միայն անհանգստությունն էր առաջ բերել այդ հիվանդությունը :Ես գամվեցի անկողնուն ,իսկ մարմինս պատվեց թարախապալարներով,որոնք ինձ անմարդկային ցավ էին պատճառում:Օրավուր թուլանում էի :Վերջապես բժիշկն ասաց,որ ինձ մնացել է ապրելու երկու շաբաթ:Ես ցնցված էի:Կազմեցի կտակս և անկողին մտա` սպասելով վախճանիս:Այլևս անիմաստ էր թ՛ե պայքարել, թ՛ե անհանգստանալ:Ես համակերպվեցի ,թուլացա և քնեցի:Շաբաթներ շարունակ ես չէի քնել,բայց այժմ ,քանի որ երկրային գործերն ավարտվում էին,ես ննջեցի երեխայի քնով:Հոգնածությունս հետզհետե անցնում էր :Ախորժակս բացվեց:Ես սկսեցի կազդուրվել:Եւ ոտքի կանգնեցի:Նորից սկսեցի աշխատել:Նախկինում ես վաստակում էի տարեկան քսան հազար դոլար ,իսկ այժմ գոհանում էի շաբաթն ընդամենը երեսուն դոլար բերող աշխատավարձով:Ես իմաստավորեցի իմ կենսափորձը:Գլխաորն ինձ համար անհանգստությունից ազատվելն էր:Ես իմ ամբողջ ժամանակը,ուժերն ու եներգիան նվիրեցի նոր մասնագիտության ձեռք բերելուն:
Էդվարդ Ս,Էվանսն սկսեց սրընթաց առաջանալ ծառայողական սանդուղքով:Մի քանի տարի անց ,նա դարձավ ընկերության նախագահ:Նա համարվում էր Միացյալ Նահանգների ամենագործունյա մարդկանցից մեկը:Էվանսը կյանքում երբեք չէր կարող հասնել այդչափ տպավորիչ հաջողութայն, եթե չգիտակցեր անհանգստության անմտությունն այսօրվա մեկուսամասում:
Կյանքն անընդհատ փոփոխվում է :Միակ որոշակին այս օրն է:Ուրեմն ինչո՞ւ փչացնենք այսօրվա գեղեցկությունն անվերջ փոփոխություններով ու անորոշությամբ լի ապագայի խնդիրները լուծելու փորձերով,ապագա,որն ,ըստ երևույթին,ոչ ոք չի կարող կանխատեսել:Հին հռոմեացիներն ասում էին ` որսա՛ պահը:Այո,՛ որսացե՛ք պահն ու ջանացեք բավարարություն գտնել դրանում:
Ջոն Ռեսկինն իր գրասեղանին դրել էր հասարակ մի քար ,որի վրա փորագրված էր մի բառ`այսօր:Եւ այսպես ,առաջինը,որ դուք պետքե իմանաք անհանգստության մասին ,հետևյալն է.եթե դուք ուզում եք ձեր կյանքից դուրս մղել տագնապը ,վարվեք ինչպես սըր Ուիլյամ Օսլերը ` անցյալն ու ներկան մեկուսացրեք երկաթե դռներով:Ապրեք հերմետիկացված մեկուսամասերում:
Տվեք ձեզ հետևյալ հարցերն ու գրի առեք պատասխանները.
Հետաձքու՞մ եմ ես արդյոք այսօրվա իմ գործերն ապագայի հանդեպ ունեցած անհանգստության պատճառով:
Դժվարացնու՞մ եմ ես երբեմն ներկա կյանքս`անցյալում կատարված և անդարձ հեռացած բաների մասին ափսոսալով:
Ամեն առավոտ արթնանու՞մ եմ արդյոք <<պահը որսալու>>և ինձ տրված քսանչորս ժամերը լավագույնս օգտագործելու վճռականությամբ:Կարո՞ղ եմ արդյոք ավելին ստանալ կյանքից`մտածելով առաջին հերթին այսօրվա մասին:Ե՞րբ կսկսեմ ի կատար ածել այս ամենը`հաջորդ շաբա՞թ…
Վա՞ղը…Այսօ՞ր:
<<Ես ինձ համար կանոն եմ դարձրել հաղթահարել ոչ այնքան ճակատագիրը,որքան ինքս ինձ,և փոխել ոչ այնքան աշխարհի կարգը,որքան իմ սեփական նկատառումները…>>:
Դեկարտ
Комментариев нет:
Отправить комментарий