четверг, 18 октября 2012 г.

♥ О ЧЕМ РАССКАЖЕТ ВАША ПОМАДА ♥


Хотите узнать больше о своем характере или характере вашей подруги? Достаточно достать помаду, оценить ее форму и прочитать описание. :) Выберите на картинке Вашу форму помады и узнайте свой характер в описании под картинкой!1. Помада округлой формы
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-обаятельны
-притягательны для мужчин
-великодушны
-иногда слишком принципиальны
-хорошая хозяйка
-любите яркие тона
-одеваетесь со вкусом
-раскованны
-обожаете изощренные прелюдии перед занятиями любовью
-всегда настаиваете на своей точке зрения
-порой сами себе противоречите
-вас мало волнует общественное мнение
2. Остроконечная помада
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-строптивы
-плохо переносите любые запреты и ограничения
-заядлая спорщица
-честная и открытая
-вечный борец за справедливость
-упрямая
-напористая
-хороший организатор
-умеете брать ответственность на себя
-с трудом уживаетесь с другими людьми
3. Помада остроконечная с двух сторон
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-знаете, чего хотите от жизни
-не страдаете от заниженной самооценки
-как правило достигаете поставленных целей
-обожаете себя
-имеете отличную память
-обладаете хорошим вкусом
-трудно расстаетесь с деньгами
-не жалеете денег на себя
-в браке живете для себя, а не для супруга
4. Помада с вогнутым верхом
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-наблюдательны
-обожаете совать свой нос в чужие дела
-увлекающаяся натура
-иногда любите приврать
-обожаете свою семью
-редкая чистюля
-любите интриги
-прекрасная рассказчица
5. Помада с плавным наклоном
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-очень влюбчивая
-щедрая
-человек с душой «нараспашку»
-планируете больше, чем успеваете реализовать
-энергичная
-легко обижаетесь и также легко прощаете
-даете обещания и забываете о них
-очень гостеприимны
-порой покупаете ненужные вещи
6. Помада закругленная, но с острым верхом
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-отдаете себя семье
-человек дела
-умеете командовать
-считаете, что ваш дом — ваша крепость
-склонны к преувеличениям
-упрямы по мелочам
-нуждаетесь в обществе
7. Помада с ровным верхом
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-энергичная и непоседливая
-верный друг и хороший товарищ
-целеустремленная особа
-производите впечатление несобранной и
взбалмошной (хотя ею не являетесь)
-обожаете мужского внимание
-слишком зависите от своего настроения
-готовы пожертвовать собой ради любви
8. Помада сохраняет изначальную форму
Если в вашей косметичке именно такая помада, то вы:
-пунктуальная
-аккуратная
-расчетливая
-скрытная
-независимая
-умеете рассчитывать свои силы и способности
-боитесь душевных переживаний

вторник, 16 октября 2012 г.

Հուսով եմ կհասկանաս...

Ինչու է որ մարդիկ սիրելով բաժանվում են առանց մտածելու որ կարող են կորցնել իրենց կյանքի միակ սիրուն:Ասում են վերջ էլ չենք հանդիպելու և լուռ հեռանում:Ամեն մեկը իր մեջ նեղանալով բողոքում է,քննադատելով իր սիրեին որ բաժանվեցին հենց նրա պատճառով,բայց միևնույն ժամանակ հասկանում են որ սիրում են և  համոզված են իրենց սիրելի սիրո մեջ:Միևնույնն է ընտրում են լռության տարբերակը:Փորձում են համոզել իրենք իրենց որ ճիշտ են վարվել,էլ չեն սիրում,չեն էլ մտածում միացման մասին:Չանցած որոշ ժամանակ փոշմանում են որ նեղացրել և բաժանվել են:Բայց ստիպում են իրենք իրենց գոռոզ լինել,տիրապետելով զգացմունքները առաջինը քայլի չդիմել,մտածելով թող սիրելին քայլ անի չէ որ մեղաորը նա է:Գալիս է մի պահ երբ կարոտը և սերը ուժեղ են գտնվում:Որքան էլ  պայքարել միևնունն է միայն միացման մասին են լինում մտքերը:Գոնե մի վայրկյան ձայնը լսելու և տեսնելու մասին է բոլոր ցանկութունները և այստեղ ովքեր որ խելացի են դիմում են ճիշտ տարբերակի:Առաջինը իրենք են քայլի դիմում:Չէ որ նույն կերպ էլ մտածում է ձեր սիրելին:Նա ուղղակի սպասում է ձեր կողմից քայլերի դեպի միացում:Եթե նստեք տանջվեք և կարոտով լցվաց սպասեք զանգի հասկանալով որ թեկուզ և սխալը նրա մեջ է միևնույնն է միայն անիմաստ ժամանակ կկորցնեք բաժանման վրա:Հիշեք կարևոր չէ տղան թե աղջիկը առաջի քայլի կդիմի:Այստեղ կարևորը քայլ ձեռնարկելն է չկորցնելու համար սերը:Երբ սերը կա անիմաստ է նստել լուռ և սպասել հրաշքի:Պետք է սխալը ուղղել չկորցնելու համար:Քանի որ կորցնելուց զղջում են չկարողանալով գտնել այն ինչ երբեք չի լինի:Այլևս մեր կյանքում չի լինի սեր:Վերջապես քայլերը ձեռնարկված են և սիրելիները նորից միասին են:Ասես ոչինչն էլ չէր եղել:Նորից միասին երջանիկ վայելում են սերը խոստումներ տալով որ էլ երբեք չեն բաժանվի:Անցնելով որոշ ժամանակ վեճ,նորից իրար չեն հասկանում:Մեղադրանքներ  մեկը միուսի հասցեին:Ի վերջո նորից տխուր բաժանում:Բայց եկեք մտածենք ինչու են սիրող զույգերը վիճում և բաժանվում:Պետք է գտնել ճիշտ ուղղիներ նորից չբաժանվելու համար:Ավելի լավ է գտնել սխալները որոնք բոլոր զույգերի մեջ էլ կան  և իրար մեղադրելու փոխարեն ուղղակի խոսել առանց քաշվելու:Արտահայտվել թե կոնկրետ ինչից է իրենց մոտ առաջանում վեճ,ով ինչից է դժգոհ և այսպիսի տարբեր թեմաների շուրջ խոսել:Խոսելուց խոսել անկեղծ ճիշտ մոտեցմամբ զգույշ լինելով որ կարող է ձեր սիրելին սխալ հասկանա և ավելի շատ նեղանա:Արտահայտվելուց պետք է հիշել իսկ եթե իմ սիրելին նման ձևով խոսի ես ինչ կզգամ?Դրա համար պետք է ճիշտ արտահայտել բոլոր մտքերը:Բաժանման պատճառները տարբեր են լինում:Մեզանից շատերը մտածում են ՍԵՐԸ կա բավարար է և մոռանում են որ այդ սերը հեշտությամբ չեն ձեռք բերել:Պայքարել հասել են և չեն էլ մտածում որ սերը նման է կրակի:Պետք է միշտ ուշադրուցյուն դարձնել որ չմարի,քանի որ երբ մարի միգուց է այլևս չվարվի կամ վարվի բայց ոչ առաջվա նման:Պետք է պայքարել սիրո համար ամեն մի վայրկյան ապացուցելով սիրելին որ նա չի սխալվել իրեն սիրելով:Որ հենց նա է իր միակ սերը և թույլ չտալ նույնիսկ մտքով անցի ուրիշի կողմ նայելու մասին մտածել:Միշտ հետաքրքիր և ոչ ձանձրալի լինել:Տարբերակները շատ են ,ես շեշտեցի ամենակարևորնեից մի քանիսը:Կարևորը քայլեր ձերնակելն է և անկեղծ խոսելով պարզելը թե չէ անիմաստ կկորցնենք սերը անվերադարձ:

понедельник, 20 августа 2012 г.

«ԱՅՆՊԵՍ ՉԱՆԵՔ, ՈՐ ՁԵՐ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ, ԽՈՍՔԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵՆ». ՓԱՍՏԱԲԱՆԻ ԽՈՐԴՈՒՐԴՆ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ




Փաստաբան Արմինե Հարությունյանն իր բնորոշմամբ որքան անդրդվելի ու համառ է մասնագիտական գործունեության մեջ, նույնքան էլ փխրուն է կյանքում: Ամեն դեպքում, ցանկացած պարագայում նրա համար կարևորն այն է, որ ընտանիքում ամեն ինչ լավ է: Եթե ընտանիքի անդամները լավ են, ապա բոլոր խնդիրները լուծելի են…-«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, համաձայն որի` միայն փաստաբանները կարող են դատարաններում որպես ներկայացուցիչներ հանդես գալ, շատ քննարկումների առիթ տվեց: Ինչպիսի˚ն է փաստաբանի կարծիքն այս հարցի վերաբերյալ:-Ոչ միայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համաձայն է այս նոր դրույթը մտցվել, այլ նաև Քաղաքացիական օրենսգրքի հունվարի 19-ի փոփոխությունների համաձայն: Դե, քրեական գործերով հասկանալի է, որ փաստաբանություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, հիմա նաև` քաղաքացիական գործերով ներկայացուցչությունը: Պրոֆեսիոնալիզմի առումով կարծում եմ` դրական քայլ է, քանի որ շփվել եմ ո’չ փաստաբան, ո’չ իրավաբան ներկայացուցիչների հետ և ստացվում էր այնպես, որ ով գյուղի ճարպիկն էր գալիս էր այդ գյուղից ինչ-որ մեկի ներկայացուցիչ, ու դու բացատրի-բացատրի, միևնույն է, նա չէր հասկանում, թե դու կամ դատարանը ինչ է ուզում իմանալ:Քանի որ օրենքը հետադարձ ուժ չուներ, նախկինում ունեցած լիազորագրերով իրավաբանները դեռևս շարունակում են մասնակցել քաղաքացիական դատավարությունների: Հետո ասեմ, որ վարչական դատարանում վերցնում են իրավաբանների լիազորագրեր: Դատավորներ կան, ովքեր եթե կարծում են, որ եթե իրավաբանը պրոֆեսիոնալ է և նախկինում էլ այդ դատարանում մասանակցել է դատավարությունների, թույլատրում են հանդես գալ որպես ներկայացուցիչ: Ես պրակտիկայում անձամբ զրուցել եմ դատավորների հետ` մատնանշելով, որ կողմս փաստաբան չէ, ասել են` պրոֆեսիոնալ իրավաբան է: Բայց դե, կան լավ իրավաբաններ ու վատ փաստաբաններ: Ամեն դեպքում, փաստաբան լինելը` զուտ այդ արտոնագիրն ունենալը, բարձր պրոֆեսիոնալիզմի երաշխիք չէ:-Տեղյակ եմ, որ հիմնականում զբաղվում ենք Եվրոդատարան գանգատներ ուղարկելով: Ո˚րն է եղել վերջին շահած գործը:-Վերջին շահած գործը Արմեն Պողոսյանի գործն է եղել: Այդ անմեղ երիտասարդը 5.5 տարի բռնաբարության և սպանության հոդվածով ուղղիչ աշխատանքային գաղութում է եղել: Հետո նույն ձևով, նույն հանգամանքներով, նույն փաստերով էլի էր կատարվել բռնաբարություն և սպանություն: Եվ նոր բռնվածը խոստվանել էր, որ նախկինն էլ է ինքը կատարել: Եվ որպես բարոյական վնասի փոխհատուցում` մեր գլխավոր դատախազը Արմեն Պողոսյանին նվիրել է «Կոմս Մոնտե-Քրիստո» գիրքը: Ինչևէ, բարոյական վնասի փոխհատուցման և փաստաբանական ծախսերի համար ՄԻԵԴ-ի կողմից որոշվել է 30.500 եվրո: Պարզվում է, որ մենք հարկատուներս հարկեր ենք վճարում, որ մեր դատավորները, նախաքննական մարմինները սխալներ կատարեն և մեր հարկերը ոչ թե ուղղվեն թոշակների, նպաստների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, կրթությանը, գիտությանը կամ այլ բնագավառների հարցեր կարգավորելուն, այլ ուղղվեն Եվրոպական դատարանի բավարարած գանագաների վնասների հատուցմանը:Եվրոդատարան գանգատ Արմեն Պողոսյանի գործով ուղարկել էր մեր փաստաբանական ընկերությունից` Սեդա Սաֆարյանը: Ես այդ գործում ներպետական զարգացումներն եմ արել: Վարույթ ընդունված գործեր հիմա ունենք, օրինակ` Արուսյակ Պետորոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` «Վիզկոն» ՍՊԸ-ի գործով («Վիզկոն»-ի դեմ երկու գործ ունենք): Փետրվարի դրությամբ նոր գանգատներ են գնացել Եվրոդատարան զինվորների գործերով: Գործեր ունենք, որոնք Կոնվենցիայի 29 հոդվածի կարգով, եթե նախադեպեր ունենք, արագ են լսվում:-Ասում են` աշխարհում ամենադժվար մասնագիտությունը մայր լինելն է: Ի˚նչն եք առավել արժևորում երեխաների դաստիaրակության գործում:- Ամենաշատը կարևորում եմ սեփական օրինակը: Երբեք երեխադ չի սովորի այն, ինչը դու քարոզում ես, բայց ինքդ չես անում: Երեխաների դաստիարակությունն ամենաբարդ գիտությունն է:-Ո˚րն է այն խորհուրդը, որը մշտապես տալիս եք Ձեր աղջիկներին և որդուն:-Մարդ եղե’ք: Ինչ իրավիճակ լինի, ինչ գայթաղկություններ էլ լինեն, մի կորցրեք Ձեր մարդկային դիմագիծը: Միշտ ասում եմ` այնպես չանեք, որ ձեր ազնվությունը, խոսքը կասկածի տակ դնեն:-Հայտնի մտածողներից մեկն ասում էր` ոչ ոքի չեն հարկադրում ամուսնանալ, բայց յուրաքանչյուր ոք պետք է հարկադրված լինի ենթարկվել ամուսնության օրենքներին, եթե նա արդեն ամուսնացել է: Ի˚նչ հոդվածներ են ամրագրված Ձեր ընտանեկան օրենսգրքում:-Ընտանիքի գլուխն ամուսինն է: Կինն ամուսնուն օգնող դերն ունի: Հաշվի ենք առնում երեխաների խելացի, հիմնավորված կարծիքները: Շատ ավանդապաշտ ենք: Երեխաներին չի կարելի ինքնագլուխ լինել: Նույնիսկ այն հարցերում, երբ գիտեմ, որ իմ տնօինության տակ են լիովին, ես խորհրդակցում եմ ամուսնուս հետ: Երեկոյան 10-ից ուշ տուն մտնել չկա: Երեխաներին չի կարելի չսովորել: Ես իրենց միշտ ասում եմ` ամեն ինչ ստեղծել ենք ձեզ համար, միայն մի բան եմ պահանջում` սովորեք: Բացարձակ օրենք է մեծերին հարգելը:-Որտե˚ղ եք սիրում հանգստանալ:-Քաղաքից դուրս: Ես ու ամուսինս բնավորության որոշակի ընդհանրություններ ունենք կապված հանգստի հետ: Ես էլ, ամուսինս էլ չենք հանգստանում աղմկոտ միջավայրում: Երկուսս էլ սիրում եք միայն մեր ընտանիքով հանգստանալ:-Գիտեմ, որ Ձեր հոբբին գիրք կարդալն է: Վերջին կարդացած գիրքը ո˚րն է:-Դե, մասնագիտական գրականություն ամեն օր եմ կարդում: Իմ սեղանի գիրքն «Աստվածաշունչն» է` օրը մեկ տող- երկու տող, բայց անպայման կարդում եմ: Անընդհատ վերընթերցում եմ Շառլոտ Բրոնտեի «Ջեյն-Էյրը»: Վերջերս «Մարիա Ստյուարտն» եմ կարդացել: Շատ եմ կարդում Թումանյանի, Տերյանի ստեղծագործությունները: Շատ եմ սիրում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը:-Փաստաբանի աշխատանքի հետ մեկտեղ նաև դասախոսում եք ապագա իրավաբաններին: Նրանց հետ շփվելով, հասկանալով նրանց աշխարհընկալումը, ի˚նչ եք մտածում` ինչպիսի˚ իրավական երկիր ենք ունենալու ապագայում:-Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում դասավանդում եմ 2000-2001թթ. ուսումնական տարուց: Եվ տարեց -տարի զգում եմ, որ ուսանողության մոտ մարում է սովորելու ցանկությունը: Տարիներ առաջ առաջին կուրս ընդունվողի մոտ զգում էի այն պոտենցիալը, որ հետագայում կարող են լավ մասնագետներ դառնալ` ինքնադրսևորվել: Բայց, այդուամենայնիվ, երիտասարդության մի շերտ կա, որ մի աշխարհ արժի:-Ըստ The Coucasus Resarch Recource Centers-ի 2011թ.-ի Հայաստանում հաստատությունների նկատմամբ հավատի վերաբերյալ վերլուծության` դատական համակարգին հավատում են հարցվածների միայն 6 տոկոսը, չեն հավատում` 25 տոկոսը: Ինչպե˚ս եք պատկերացնում դատական իշխանության նկատմամբ հավատի և վստահության բարձրացումը:- Ախր, դատական իշխանությունը պետք է աշխատի, որ իրեն հավատան: Շատ քիչ դատավորներ ունենք, որոնց վստահում են փաստաբանները: Արդարության, անկողմնակալության, դատավորների անկախության և միայն օրենքին ենթարկվելու, կողմերի իրավահավասարության, մրցակցության, անմեղության կանխավարկածի սկզբունքները շատ դատավորների մտքով էլ չի անցնում իրականացնել: Միգուցե պետք է ավելի խիստ պահանջներ դրվեն դատավորների ընտրության հարցում: Պետք է օրենսդիր և գործադիր մարմինները լծակներ չունենան ազդելու դատական իշխանության վրա, մենք գիտենք, որ մեր դատական ակտերը շատ դեպքերում գրվում են հազար ու մի տեղ, բայց ոչ դատարանի խորհրդակցական սենյակում: Պետք է նվազեցնել դատախազության ազդեցությունը դատարանի վրա: Որքան էլ փորձում ենք ասել, որ դատախազությունն այլևս տոտալ հսկողություն չի իրականացնում, իրականում շատ դատավորներ նստում են ու նայում դատախազների դեմքին, թե արդյոք դատախազը գլխով կանի, ոնց կպահի իրեն ու դրանից է կախված` դատարանը քո միջնորդությունը կբավարարի թե կմերժի: Կարող է դու մի 6-7 էջանոց, մի 100 փաստարկով հիմնավորված միջնորդություն ներկայացնես դատարանում, դատախազն ասի անհիմն է` դատարանը մերժի:-Գերմանացի իրավաբանները հաճախ ասում են, թե յուրաքանչյուր ոք պարտավոր է հետևել ՍԴ-ի որոշումներին, բայց ոչ ոք պարտավոր չէ ճիշտ համարել դրանք: Այս կոնտեքստում ինչպիսի˚ն են Հայաստանի ՍԴ-ի որոշումներն ու դրանց արձագանքները փաստաբանների կողմից` մասնավորապես` Ձեր:- Ըստ իս՝ Սահմանադրական դատարանը, ի տարբերություն Վճռաբեկ դատարանի, շատ ավելի լավ է իրականացնում իր գործառույթները և իր որոշումները շատ ավելի պատճառաբանված, շատ ավելի իրավաբանական են: Վճռաբեկ դատարանը, լինելով բարձրագույն դատական ատյան, երբեմն չի իրականացնում իր վրա դրված գործառույթները, ինչը չես ասի ՍԴ-ի մասին: Սահմանադրական դատարանը կարծես ինչ որ տեղ լրացնում է Վճռաբեկի վրիպումները, բացթողումները:Նունե Հովսեփյան

пятница, 17 августа 2012 г.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԱՄԻԹԱՅԻՆ


… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:
Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:
Ես նույնիսկ չեմ արցնում.
- Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
- Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:
Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…
Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Գաղտնի թղթապանակ» հաղորդաշարի տեսանյութը «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» գրքի մոտիվներով:

            
        
                                                                                 

понедельник, 25 июня 2012 г.

Այսօր լեգենդար փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան 3-րդ տարելիցն է


Այսօր` հունիսի 25-ին, լրանում է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահվան երրորդ տարելիցը:

Տաղանդավոր երգիչն արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով` 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix` 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory` 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream-ը` Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոքնռոլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է «Գրեմմիի» մրցանակի, արժանացել է 26 American Music Awards-ի։

Լեգենդար ամերիկացի երգիչ Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին Գերի քաղաքում (Ինդիանա քաղաքում): Երգել սկսել է մանուկ հասակից։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում՝ նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «փոփ արքա» կոչումը։

1982թ. թողարկված նրա Thriller ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի 5 սոլո ստուդիական ալբոմները մտնում են աշխարհի ամենալավ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995)։

Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։ Thriller, Beat It, Billie Jean տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ առաջին աֆրո-ամերիկյան երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով:

Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին 50 տարեկան հասակում։ Դատական բժշկական փորձաքննության տվյալով`նրա մահման պատճառ է դարձել պրոպոֆոլ ցավազրկող դեղամիջոցի մեծ չափաբաժինը: Հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ This is it («Ահա և վերջ»)։

2010թ. հունվարի 31-ին Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ երաժշտության մեջ ունեցած իր ավանդի համար

Michael Jackson - Hollywood Tonight