Ինչու է որ մարդիկ սիրելով բաժանվում են
առանց մտածելու որ կարող են կորցնել իրենց կյանքի միակ սիրուն:Ասում են
վերջ էլ չենք հանդիպելու և լուռ հեռանում:Ամեն մեկը իր մեջ նեղանալով
բողոքում է,քննադատելով իր սիրեին որ բաժանվեցին հենց նրա պատճառով,բայց
միևնույն ժամանակ հասկանում են որ սիրում են և համոզված են իրենց սիրելի
սիրո մեջ:Միևնույնն է ընտրում են լռության տարբերակը:Փորձում են համոզել
իրենք իրենց որ ճիշտ են վարվել,էլ չեն սիրում,չեն էլ մտածում միացման
մասին:Չանցած որոշ ժամանակ փոշմանում են որ նեղացրել և բաժանվել են:Բայց
ստիպում են իրենք իրենց գոռոզ լինել,տիրապետելով զգացմունքները առաջինը
քայլի չդիմել,մտածելով թող սիրելին քայլ անի չէ որ մեղաորը նա է:Գալիս է մի
պահ երբ կարոտը և սերը ուժեղ են գտնվում:Որքան էլ պայքարել միևնունն է
միայն միացման մասին են լինում մտքերը:Գոնե մի վայրկյան ձայնը լսելու և
տեսնելու մասին է բոլոր ցանկութունները և այստեղ ովքեր որ խելացի են դիմում
են ճիշտ տարբերակի:Առաջինը իրենք են քայլի դիմում:Չէ որ նույն կերպ էլ
մտածում է ձեր սիրելին:Նա ուղղակի սպասում է ձեր կողմից քայլերի դեպի
միացում:Եթե նստեք տանջվեք և կարոտով լցվաց սպասեք զանգի հասկանալով որ
թեկուզ և սխալը նրա մեջ է միևնույնն է միայն անիմաստ ժամանակ կկորցնեք
բաժանման վրա:Հիշեք կարևոր չէ տղան թե աղջիկը առաջի քայլի կդիմի:Այստեղ
կարևորը քայլ ձեռնարկելն է չկորցնելու համար սերը:Երբ սերը կա անիմաստ է
նստել լուռ և սպասել հրաշքի:Պետք է սխալը ուղղել չկորցնելու համար:Քանի որ
կորցնելուց զղջում են չկարողանալով գտնել այն ինչ երբեք չի լինի:Այլևս մեր
կյանքում չի լինի սեր:Վերջապես քայլերը ձեռնարկված են և սիրելիները նորից
միասին են:Ասես ոչինչն էլ չէր եղել:Նորից միասին երջանիկ վայելում են սերը
խոստումներ տալով որ էլ երբեք չեն բաժանվի:Անցնելով որոշ ժամանակ վեճ,նորից
իրար չեն հասկանում:Մեղադրանքներ մեկը միուսի հասցեին:Ի վերջո նորից
տխուր բաժանում:Բայց եկեք մտածենք ինչու են սիրող զույգերը վիճում և
բաժանվում:Պետք է գտնել ճիշտ ուղղիներ նորից չբաժանվելու համար:Ավելի լավ է
գտնել սխալները որոնք բոլոր զույգերի մեջ էլ կան և իրար մեղադրելու
փոխարեն ուղղակի խոսել առանց քաշվելու:Արտահայտվել թե կոնկրետ ինչից է
իրենց մոտ առաջանում վեճ,ով ինչից է դժգոհ և այսպիսի տարբեր թեմաների շուրջ
խոսել:Խոսելուց խոսել անկեղծ ճիշտ մոտեցմամբ զգույշ լինելով որ կարող է
ձեր սիրելին սխալ հասկանա և ավելի շատ նեղանա:Արտահայտվելուց պետք է հիշել
իսկ եթե իմ սիրելին նման ձևով խոսի ես ինչ կզգամ?Դրա համար պետք է ճիշտ
արտահայտել բոլոր մտքերը:Բաժանման պատճառները տարբեր են լինում:Մեզանից
շատերը մտածում են ՍԵՐԸ կա բավարար է և մոռանում են որ այդ սերը
հեշտությամբ չեն ձեռք բերել:Պայքարել հասել են և չեն էլ մտածում որ սերը
նման է կրակի:Պետք է միշտ ուշադրուցյուն դարձնել որ չմարի,քանի որ երբ մարի
միգուց է այլևս չվարվի կամ վարվի բայց ոչ առաջվա նման:Պետք է պայքարել
սիրո համար ամեն մի վայրկյան ապացուցելով սիրելին որ նա չի սխալվել իրեն
սիրելով:Որ հենց նա է իր միակ սերը և թույլ չտալ նույնիսկ մտքով անցի
ուրիշի կողմ նայելու մասին մտածել:Միշտ հետաքրքիր և ոչ ձանձրալի
լինել:Տարբերակները շատ են ,ես շեշտեցի ամենակարևորնեից մի քանիսը:Կարևորը
քայլեր ձերնակելն է և անկեղծ խոսելով պարզելը թե չէ անիմաստ կկորցնենք սերը
անվերադարձ:
Комментариев нет:
Отправить комментарий