суббота, 19 мая 2012 г.


Երբ ասում են' ճանաչիր առաջին հայացքից, թվում է 'անհնար է: Սակայն կան հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մարդու բնավորության մասին հենց առաջին հայացքից:
Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ:
Երկարուկ դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով:
Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են' ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության:
Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում' այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել:
Շեղանկյունաձեւ դեմք ունեցողները շատ ակտիվ, էներգիայով լի մարդիկ են: Նրանք նաև զգուշավոր են և նրբանկատ: Նրանք նաև արտիստիկ են: Հեշտությամբ կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակից: Նրանք նախընտրում են ազատ շփումը, բայց շուտ են կապվում մարդկանց հետ: Հավատարիմ են, բայց զգուշավորությունը նրանց թույլ չի տալիս չափազանց մտերմություն:
Օվալաձև դեմքով մարդիկ ընտանիքին նվիրված են: Նրանք նաև փոփոխական են, չունեն պայքարի ոգի: Քչով բավարարվող են:Նրանք փխրուն, հավատարիմ, ազդվող մարդիկ են: Ավելի հակված են ուրիշին երջանկացնելու,քան փնտրելու սեփական երջանկությունը:

понедельник, 14 мая 2012 г.


Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին


Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին


Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը' նոր պայուսակի, թե տղամարդու…
Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը:
Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:

Հաստ, բայց նեղ շուրթեր
Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա' խաբելով հենց իրենց:
Նրանք իրենց կողքին պատկերացնում են սնդուսափայլ ամսագրերում նկարահանվող իդեալական տղաներին, իսկ սերն էլ հեքիաթում ծնված մի զգացմունք է նրանց համար:


Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը
Սիրում են հրամայել: Նպատակասլաց մարդիկ են: Մի գործ սկսելիս ամբողջովին նվիրվում են դրան և անպայման հասցնում տրամաբանական ավարտին: Այսպիսի աղջիկները, որպես կանոն, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում: Նրանք առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Այսպիսի կանայք հակված են լինել լիդեր բոլոր ոլորտներում' շրջապատում, աշխատանքում, նաև ընտանիքում: Երազանքների տղամարդը պետք է նրա նման նպատակասլաց լինի և օգնի նորանոր բարձունքներ գրավել:



Ներքևի շուրթն ավելի հաստ է, քան վերևինը
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է բոլորից: Տղամարդիկ խենթանում են նրանց համար: Այսպիսի աղջիկներն ավելի շուտ կարտոֆիլի պարկ կհագնեն, քան մոդայիկ, տարածված մի զգեստ, որից ունեն շատերը: Նրանք միշտ ուզում են զգալ իրենց անհատականությունը:
Նրանք լավ գիտեն,որ իրենց կողքին պեք է լինեն հատուկ տղամարդիկ: Նրանք երբեք երկրպագուների պակաս չեն զգում: Բայց նրանց ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր չեն տրվել իրենց հեշտությամբ:


Բարակ և լայն շուրթեր
Ռեալիտ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Նրանք սիրում են պլանավորել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս նրանք չեն օգտագործում վարդագույն ակնոցներ: Նրանք նախընտրում են չցուցադրել էմոցիաները մարդկանց առջև, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Դա սխալ կարծիք է: Նրանք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Նրա սիրելի տղամարդը կարող է զերծ մնալ ամեն տեսակ ռոմանտիկ անակնկալներ անելուց: Նրանից պահանջվում է միայն մեկ հատկանիշ' հուսալիություն:

Բարակ և նեղ շուրթեր
Յուրաքանչյուր խնդիր նրա համար լուծելի է: Իսկ նրա լավատեսությունը կբավականացնի 3-4 մարդու: Նա ֆիզիկապես չի կարող մնալ մի տեղում: Նման կինը սիրում է արկածներ և ադրենալին: Նա այնքան է վստահում իր ուժերին, որ կարող է ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին' չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:
Այսպիսի կանաց կողքին յուրաքանչյուրը չէ, որ կարող է լինել: Նա պետք է ունենա նույն հատկանիշները, ինչ նման շուրթերի տիրուհին:

среда, 2 мая 2012 г.

ПАРНИ О ДЕВУШКАХ...


Они могут целый день ждать нашего звонка, но никогда не
позвонят первыми.

Они спят в наших майках, и выглядят в них очень смешно.

Они любят, когда их целуют без лишних слов.

Они собираются два часа, а потом говорят:"Вот видишь, я
сегодня быстро".

Они не умеют драться, но всегда чувствуют себя в
безопасности рядом с нами.

Они умеют засыпать от массажа в самый неподходящий момент.

Они любят, когда мы гладим их волосы.

Они любят, когда их носят на руках, хотя всегда
говорят:"Поставь меня, я тяжёлая"

Они кричат, и их раздражает, если мы молчим в этот момент.
Скандалистки мелкие

Они помнят, когда будет 147 дней вашей встречи.

Они всегда хотят, чтобы мы вернулись через 5 минут после
ссоры, и никогда в этом не признаются.

Они постоянно копаются в наших телефонах и ревностно
спрашивают:"А кто такая...?"

Они всегда ждут наших SMS на ночь.

Они всегда ждут помощи от нас.

Они ходят в клубы с подружками, чтобы мы нервничали и
звонили каждые пол часа.

Они любят, когда мы ходим в костюме и туфлях.

Они ВСЁ рассказывают о нас подружкам.

Они хватаются за нас и закрывают глаза, когда смотрят фильмы
ужасов.

Они включают громко музыку, бегают по квартире в трусиках и майке, трясут волосами, прыгают и поют в расчёску, когда никто не видит.

Они иногда не берут телефон, а потом говорят, что спали или
не слышали.

Они не смогут жить без фена и утюжка для выравнивания волос.

Они бояться показываться нам без косметики.

Они знают, что мы без них не сможем... ♥

воскресенье, 29 апреля 2012 г.

Իսկ ի՞նչ է սերը:

-
-Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից, որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու, պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին, պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը, որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է, որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի արժե ապրել: Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում, որ այն երբևէ կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել, սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա է բերում: Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող: Թույլ տուր հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն փոխակերպել որևէ այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո, մի տարի ու անգամ մի կյանք հետո…

առանց նրա


Երբ ծագում է արևը, գիտես, որ գալու է երեկո, ու նա գնալու է, բայց միևնույն է` փակում ես աչքերդ, զգում նրա ջերմությունը, սկզբից հաճելի, հետո այրող, ժպտում ես, խոսում նրա հետ, հետո աչքերդ բացում ես ու ոչինչ չես տեսնում:Ուզում ես տեսնել, թե ինչ կա առջևում, բայց միայն վառ լույս ես տեսնում, թեև գիտես, որ առջևում ամենևին էլ վառ լույսչէ: Փորձում ես նորից նայել արևին, բայց արդեն չես կարողանում: Ինչ էլ լինի` ես սիրում եմ արևը: Սիրում եմ նրան երկայությունը, նրա ուժը, նրա պարգևած ջերմությունն ու հույսը: Ու այրող վառ լույսն առջևում:

Այնքան եմ սիրում գարունը: Գարունն իր բոլոր դրսևորումներով:Վերջին գարունն է իմ կյանքում, որ առանց նրա եմ անցկացնում: Ու թող մեծամտորեն հնչի, բայց գիտեմ, որ միշտ միասին ենք լինելու:Իսկական մաքուր սերը, այդքան սպասված, կարոտած ու տառապած, չի կարող մահանալ, կորչել, մարել: Երկրորդ անգամչեմ սպանի իմ սերը, երբե՛ք: Այնքան եմ սիրում նրան, Աստվա՛ծ իմ,այնքա˜ն… Մինչև վերջին շունչս եմ սիրում, երկրպագում եմ ինձ փրկողին, ինքնամոռաց ու եսամոռաց: Գարնանը բոլորս ենք սպասում, գարնան հետ բոլորս ենք սպասում: Սպասում ենք բարի ուգեղեցիկ փոփոխությունների: Գարնանը սիրահարվում են,համբուրվում, գրկում, ձեռքերը բռնած զբոսնում, գարնանը ծնվումեն նոր մարդիկ: Գարնանը կյանքը նորից ենք սկսում:
 Անհանգիստ եմ, բայց և ուրախ ու ժպտերես: Ուզում եմ անել այն ամենը, ինչ չեմ հասցրել: Օգնում եմ մյուսներին, կարդում եմ չկարդացած գրքեր, իսկ առավոտներն արթնանում եմ վաղ, ողջունում եմ արևին ու հիանում նրա կուրացնող գեղեցկությամբ: Նա շարունակում է ինձ ուղեկցել ուր էլ գնամ. երևի հետևում է, որ ինձ հետ ամեն  ինչ լավ լինի: Այնքան քիչ է մնացել: Բայց ես հիշում եմ ամեն օրս առանց նրա, հիշում եմ գեղեցիկ պահերը, պարերը ամեն խոսակցությունից հետո, ամեն արցունքս ու ամեն ժպիտս: Ես հիշում եմ, որ սիրել եմ հեռվից, սիրվել կրկնակի, մտքումս ապրել ու ապրելերջանիկ, մտքումս մի ամբողջ կյանք եմ ապրել, իսկ այժմ արդեն իրականում եմ զգալու այն ամենը, ինչ ամեն օր պլանավորում էի այնտեղ` մտքում: Ես պատրաստ եմ տրվելու կյանքի անսպասելիությանը, իրականում հաղթահարելու կյանքի պատրաստած, բայց չպլանավորված դժվարություններին: Ես սիրում եմ…