Երբ ծագում է արևը, գիտես, որ գալու է երեկո, ու նա գնալու է, բայց միևնույն է` փակում ես աչքերդ, զգում նրա ջերմությունը, սկզբից հաճելի, հետո այրող, ժպտում ես, խոսում նրա հետ, հետո աչքերդ բացում ես ու ոչինչ չես տեսնում:Ուզում ես տեսնել, թե ինչ կա առջևում, բայց միայն վառ լույս ես տեսնում, թեև գիտես, որ առջևում ամենևին էլ վառ լույսչէ: Փորձում ես նորից նայել արևին, բայց արդեն չես կարողանում: Ինչ էլ լինի` ես սիրում եմ արևը: Սիրում եմ նրան երկայությունը, նրա ուժը, նրա պարգևած ջերմությունն ու հույսը: Ու այրող վառ լույսն առջևում:
Այնքան եմ սիրում գարունը: Գարունն իր բոլոր դրսևորումներով:Վերջին գարունն է իմ կյանքում, որ առանց նրա եմ անցկացնում: Ու թող մեծամտորեն հնչի, բայց գիտեմ, որ միշտ միասին ենք լինելու:Իսկական մաքուր սերը, այդքան սպասված, կարոտած ու տառապած, չի կարող մահանալ, կորչել, մարել: Երկրորդ անգամչեմ սպանի իմ սերը, երբե՛ք: Այնքան եմ սիրում նրան, Աստվա՛ծ իմ,այնքա˜ն… Մինչև վերջին շունչս եմ սիրում, երկրպագում եմ ինձ փրկողին, ինքնամոռաց ու եսամոռաց: Գարնանը բոլորս ենք սպասում, գարնան հետ բոլորս ենք սպասում: Սպասում ենք բարի ուգեղեցիկ փոփոխությունների: Գարնանը սիրահարվում են,համբուրվում, գրկում, ձեռքերը բռնած զբոսնում, գարնանը ծնվումեն նոր մարդիկ: Գարնանը կյանքը նորից ենք սկսում:
Անհանգիստ եմ, բայց և ուրախ ու ժպտերես: Ուզում եմ անել այն ամենը, ինչ չեմ հասցրել: Օգնում եմ մյուսներին, կարդում եմ չկարդացած գրքեր, իսկ առավոտներն արթնանում եմ վաղ, ողջունում եմ արևին ու հիանում նրա կուրացնող գեղեցկությամբ: Նա շարունակում է ինձ ուղեկցել ուր էլ գնամ. երևի հետևում է, որ ինձ հետ ամեն ինչ լավ լինի: Այնքան քիչ է մնացել: Բայց ես հիշում եմ ամեն օրս առանց նրա, հիշում եմ գեղեցիկ պահերը, պարերը ամեն խոսակցությունից հետո, ամեն արցունքս ու ամեն ժպիտս: Ես հիշում եմ, որ սիրել եմ հեռվից, սիրվել կրկնակի, մտքումս ապրել ու ապրելերջանիկ, մտքումս մի ամբողջ կյանք եմ ապրել, իսկ այժմ արդեն իրականում եմ զգալու այն ամենը, ինչ ամեն օր պլանավորում էի այնտեղ` մտքում: Ես պատրաստ եմ տրվելու կյանքի անսպասելիությանը, իրականում հաղթահարելու կյանքի պատրաստած, բայց չպլանավորված դժվարություններին: Ես սիրում եմ…
Комментариев нет:
Отправить комментарий