
Ես թարթում եմ անիրական իմ հուշերը, որոնք ինձ անցյալից են մնացել, ես թարթում եմ աչքերս, որ ցած ընկնի վերջին կաթիլ արյունոտված արցունքս ու քայլում եմ նոր էջ...վազում եմ նույնիսկ..այլևս անտանելի է ինձ մենակության վայրկյանը, ես այն կիսել եմ ուզում քեզ հետ: Արդեն իսկ տհաճ է նորմալ-աննորմալ իմ կյանքը, երբ չկան տերևներ, քամոտ-մշուշոտ, դեղնավուն ու նույնքան էլ երերուն....Այժմ ցանկանում եմ լարել լարերս, ազատել ազատությունս, գրկել գիրկս ու երգել քեզ նվիրված երգս...
Երևի պար գամ, որ մտքերս լռել են, ու լռել են երջանկության խլացուցիչ փայլից ու դատարկվել եմ այդչափ տխուր իրականությունից, երևի համբուրեմ երազներս, որոնք մարմնավորել ես ու քայլեմ գլուխս բարձր, ինչպես եթե երբևէ խաղաղություն մարդկանց նվիրեի...
Վարդագույն, քիչ նարնջագույն ու եթերային իմ սրտի բաբախյունը պիտի այժմ գլուխ խոնարհեր ու եսասիրությունս իր առանցքային վաղեմությունից կյանք առներ ու վեր թռչեր, պիտի բոլոր ճախրող անմեղությունները քեզ իմ
Комментариев нет:
Отправить комментарий