Մերիլենդի գիտնականները պարզել են, որ սիրած երաժշտությունն օգտակար է սրտի ու անոթների առողջությանը: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ սիրելի, հաճելի կամ էլ պարզապես ուրախ երաժշտությունն ունկնդրելիս առաջացած դրական զգացումները կազդուրիչ ներգործություն են ունենում արյունատար անոթների վրա: Ուսումնասիրության սկզբում ստուգվել է հետազոտվողի անոթների վիճակն ու ուժեղ արյան հոսքի նկատմամբ ռեակցիան: Պարզվել է, որ «դրական» երաժշտության ունկնդրման ընթացքում անոոթները լայնանում են 26%-ով, իսկ տագնապալիցի ժամանակ ընդամենը 6%-ով, կատակերգական տեսահոլովակների դիտման ժամանակ` 19%-ով, իսկ հանգստացնող երաժշտության դեպքում` 11%-ով: Հեղինակներն ասում են, որ անոթները նման կերպ են արձագանքում նաև երջանկության էնդորֆին հորմոնի ազդեցությանը:
Ավելի վաղ ավստրալացի գիտնականներին հաջողվել էր պարզել , որ արագ արթնանալուն օգնում է բարիտոնին համապատասխանող հնչյունը:
Комментариев нет:
Отправить комментарий