Ու՞զում ես լինել մոդայիկ երիտասարդ, հիշիր 7 կանոն…
1.Պետք չէ լինել թափթփված:
Շատերը երբեմն չեն էլ հասկանում, թե ինչքան տգեղ է, երբ տանից դուրս են գալիս պոկված կոճակով, ճմրթված կամ կեղտոտ հագուստով: Պետք է ինքդ հետևես քո շորերի մաքրությանն և կոկիկությանը:2.Պետք է երեկոյան քնելուց առաջ պատրաստել հաջորդ օրվա հագուստը:
Հաճախ, առավոտյան վազվզոցի մեջ արագ կողմնորոշվել չի հաջողվում, ու ստիպված հագնում ես երեկվա տաբատն ու սվիտերը, որոնք արդեն հասցրել են հոգնեցնել: Հրաշալի կլիներ զարմացնել ընկերուհիներին ինչ-որ յուրահատուկ ու թարմ հագուստով: Կարևորը դրա մասին նախօրոք մտածելն է:
3.Փորձիր յուրահատուկ լինել:Մի սովորիր միօրինակ հագուստի: Օրինակ կան աղջիկներ, ովքեր սիրում են ջինսեր և մոռանում են, որ գոյություն ունեն շրջազգեստներ ու կիսաշրջազգեստներ: Նույնիսկ ունենալով ոչ մեծ քանակությամբ հագուստի տեսականի, կարելի է տարբեր համադրություններ ստանալ, ինչը կարող է լինել նորաձև ու թարմ
4.Հագուստը կուռք մի դարձրու:
Հագուստը քո արտաքին ձևավորումն է, իսկ ի՞նչ կա քո ներսում: Հիշիր`հագուստով ընդունում են, խելքով` ճանապարհում: Խելացի մոտեցիր քո հագուստին: Մի շտապիր գնել մեծ քանակությամբ նորաձև հագուստ, այն հաջորդ սեզոնին էլ նորաձև չի լինի: Ավելի լավ է ամեն տարի գնել մեկ-երկու նորաձև զգեստ և համադրել դասական հագուստի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий