пятница, 25 января 2013 г.
Քիմ Քարդաշյանի քրոջը զայրացրել են եւ նա որոշել է գիրանալ
Քարդաշյանների ընտանիքի ամենագեր անդամը. ահա այսպես են հաճախ անվանում Քլոյե Քարդաշյանին: Ռեալիթի շոուների թագուհու` Քիմի քույրն օրերս տված հարցազրույցներից մեկում նշել է, որ նյարդայնում է իր հասցեին հնչող նման արտահայտություններից:
Մի քանի տարի առաջ 13 կիլոգրամով նիհարեցի, սակայն քննադատությունները չդադարեցին: Անկեղծ ասած` այժմ նույնիսկ ուզում եմ մի փոքր գիրանալ: Չգիտես ինչու, անդադար փորձում էի գոհացնել բոլորին ու լինել այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել ինձ: Բայց կարծում եմ, այս տեսքով ու քաշով էլ հիասքանչ եմ”,-ասել է Քլոյեն: Նա նաեւ նշել է, որ երբեք իրեն չի համեմատում հայտնի քույրերի` Քիմի ու Քորթնիի հետ, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է դիմահարդարմանը: Այս հարցում մի քիչ հիմարիկ եմ, քան քույրերս: Շատ եմ սիրում դեմքիս անսովոր որեւէ բան նկարել են:Բացի այդ, Քլոյեն հերքել է ամուսնուց` Լամար Օդոմից բաժանման լուրերը` շեշտելով, որ վիրավորվում է նման բամբասանքներից:
четверг, 24 января 2013 г.
Sirusho (PREGOMESH) club mix by Arman Pahlevanyan
2013 թվականի ամենադիտված 7 ֆիլմերը
2013 թվականի ամենադիտվող 7 ֆիլմերը, որոնք դիտելիության քանակով արդեն հասցրել են գերազանցել նույնիսկ ավելի վաղ նկարահանված շատ այլ ֆիլմերին։
1. Պիի կյանքը
Ռեժիսյոր Էնգ Լիի արկածային դրաման, որը նկարահանվել է Յան Մարտելի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմը էկրաններին է հայտվել 2013թ. հունվարին։Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը ֆիլմը ճանաչել է տարվա լավագույն էկրանավորումներից մեկը, որի բյուջեն կազմել է 120.000.000$։ Ֆիլմը ներկայացնում է մի հնդիկ տղայի կյանքի անհավանական պատմությունը։ Սարսափելի նավաբեկությունից հետո Խաղաղ օվկիանուսում մնում է միայն մեկ փրկարար նավակ, որի մեջ էլ հայտնվում է Պին` բորենու, զեբրի, օրանգուտանի և բենգալյան վագրի ընկերակցությամբ։ Սա պատմույթուն է հավատքի, հույսի և պայքարի փրկության համար։ Գլխավոր դերերում Ռեյֆ Սպոլլ, Սուրաջ Շարմա և Իրֆան Կհան։
Անգլիացի կինոռեժիսյոր Ջո Ռայտի ֆիլմն է`նկարահանված Լև Տոլստոի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը նախատեսված է 12 տարեկանից բարձր անձանց համար։ Այն առաջադրվելու է Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությանը 4 նոմինացիաներում։
Սա մի գեղեցիկ, բայց դժբախտ սիրո պատմություն է: Պատմություն, հասարակության կողմից մերժված և դրա ծանրությունը այլևս տանել չկարողացող հուսահատ կնոջ մասին։ Գլխավոր դերերում`Կիրա Նայտլի, Ջուդ Լոու, Աարոն Տեյլոր–Ջոնսոն։
3. Նմանակը
Եվգենի Աբիզովի 2012-ին էկրանավորած կատակերգությունն է, որի բյուջեն կազմել է 60.000.000 ռուբլի: Ֆիմի պրեմիերան կայացել է 2013թ. հունվարին։ Սյուժեն ներկայացնում է շոու բիզնեսի աստղ Իգոր ՈՒսպենսկու առօրյան։ Նա աշխատում է օր ու գիշեր, նրա համար չկան հանգստյան օրեր և տոներ։ Ուսպենսկին այնքան հայտնի է, որ նոմինացվում է «Տարվա մարդ» տիտղոսին, սակայն չհասցնելով լինել նույն րոպեին ամեն տեղ և ամենուր, նա որոշում է կրկնօրինակ վարձել։ Այդ նույն ժամանակ Մոսկվայի արվարձաններից մեկում ապրում և աշխատում է մերսող Սեվան, որին և բախտ է վիճակված հայտնվել իրադարձությունների կենտրոնում...
4. Հոբբիտ. Հանկարածակի ճանապարհորդություն
Ռեժիսյոր Պիտեր Ջեկսոնի եռամաս ֆիլմի առաջին էկրանավորումը` հիմնված Տոլկինի գրքի վրա։ Ֆիլմում շարունակվում է «Մատանիների տիրակալը, մատանու եղբայրություն» ֆիլմի սյուժեն։ Հոբբիտ Բիլբո Բեգգինսը պատրաստվում է նշել իր ծննդյան տարելիցը։ Նա սկսում է կարդալ հիշողությունների գիրքը և պատմում է անցյալի իրադարձությունների մասին... Գլխավոր դերերում Մարտին Ֆրիման, Իեն Մակկելեն, Րիչարդ Արմիտեջ, Էնդի Սյորկիս։
5. Երեք հերոս հեռու ափերին (Tри богатыря на дальних берегах)
Մուլտֆիլմը երեք ռուս հերոսների` Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի և Ալյոշա Պապովիչի արկածների շարունակությունն է։Այս անգամ նրանք պետք է փրկեն ռուսական հողը Բաբա Յագաից և խորամանկ վաճառական Կոլիվինից։ Կոնստանտին Ֆեոկտիստովի նոր մուլտֆիլմը, ինչպես և նրա նախորդները, մեծ հաջողություն ունեցավ։
6. Դյու Սոլեի կրկեսը
Աշխարահռչակ Ջեյմս Կամերոնը և ռեժիսյոր Էնդրյու Ադամսոնը հրավիրում են ձեզ և ձեր ընտանիքին յուրահատուկ 3D ճամփորդության դեպի կրկեսի աշխարհ Cirque du Soleil. Երկու սիրահարների անհավանական պատմություն, որոնց բաժանում է ճակատագիրը, ինչպես և Cirque du Soleil լավագույն համարներից մեկում։ Նրանք պետք է բազմաթիվ դժվարություններ հաղթահարեն կրկին միասին լինելու համար:
7. C новым годом мамы
Եվ ֆիլմերի շարքը եզրափակում է, ազգությամբ հայ ռեժիսյոր Սարի Անդրեասյանի` «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» ֆիլմը։ Չափազանց հետաքրքիր, զվարճալի և հուզող հինգ նովել, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մոր և զավակի` երկու ամենամոտ մարդկանց, կյանքի դրվագներից։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մայրը զավակի համար մնում է ամենաթանկ մարդը, ով կսիրի և կհասկա անկախ ամեն ինչից:
«Հայաստանի ձայնը» նախագծում մեկնարկում Է «Գալա համերգներ» փուլը
Հունվարի 26-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի,17:30) Արմենիա հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգա նախագծի «Գալա համերգներ»փուլի 1-ին թողարկումը: Այս թողարկման ընթացքում «Կույր լսումներ» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձևափոխված համերգային տաղավարում: Պայքարը թեժ է լինելու... Ձայնի և պատկերի որակով առաջիկա 9 հաջորդական հաղորդումները՝ 7 գալահամերգներ, 1 կիսաեզրափակիչ և 1 եզրափակիչ, կփոխանցեն հեռուստադիտողին թե´մարզիչների, թե´մասնակիցների և թե´հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները:
Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ», «Wild Card» և «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակիցներից «Գալա համերգներ» փուլ անցնում են 24 մասնակիցներ. Յուրաքանչյուր մարզչի թիմում ՝6-ական մասնակից:
«Գալա համերգներ» փուլում նախագծի կառուցվածքն այլ է: Վերջին ամիսների ընթացքում նախագծի զարգացումներին և մասնակիցների՝ դեպի աստեղային ճանապարհ տանող յուրաքանչյուր փորձությանը հետևող հեռուստադիտողին, առաջին անգամ հնարավորություն կընձեռվի մասնակցել շաբաթական քվեարկությանը և իր որոշիչ դերն ունենալ Հայաստանի ձայնի համահայկական որոնմանը: Հաղորդման ընթացքում, յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms և հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Յուրաքանչյուր մարզչի թիմի՝ առավելագույն քվե հավաքած մասնակցիները հայտնվում են անվտանգ գոտում և անցնում հաջորդ գալա համերգ, իսկ նվազագույն քվե հավաքած 2 մասնակիցների ճակատագրերը կրկին որոշում է յուրաքանչյուրի մարզիչը: Շաբաթական քվեարկության ամփոփման ընթացքում, յուրաքանչյուր մարզչի թիմից հեռանում է 1-ական մասնակից: Կիսաեզրափակչի և եզրափակչի կառուցվածքը և քվեարկության կանոնները տարբերվում են առաջին 7 գալա համերգների կաննոներից: Ըստ ձևաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը:
Քանի որ նախագծում մրցակցությունը ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը՝ հեռուստադիտողի հետ միասին, կփորձի նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին մինչև «Գալա համերգներ» փուլի եզրափակիչ:
Առաջիկա գալա համերգները լի են լինելու անսպասելի անակնկալներով. մասնակիցները գունեղ կատարումներով հանդես են գալու թե´ իրենց մարզիչների, թե´ հրավիրված արտիստների և նվագախմբերի հետ:
Подписаться на:
Сообщения (Atom)




