четверг, 17 января 2013 г.

Պենելոպե Կրուսի-Penelope Cruzi խորհուրդը


Հոլիվուդյան դերասանուհի Պենելոպե Կրուսին նյարդայնացնում է, որ նորաձևության ամսագրերը քարոզում են բարակ ու նիհար ֆորմաներ: Նա կոչ է անում բոլոր կանանց չհետևել այդ ստանդարտներին, քանի որ սեքսուալությունը միայն արտաքինի մեջ չէ:
«Ես կփակեի բոլոր այն ամսագրերը, որոնք ասես ստիպում են կանանց դիետա պահել: Ո՞վ է ասել, որ գեղեցիկ լինելու համար նիհար լինել է պետք: Ինչ-որ մեկն ուզում է նիհար լինել, մեկ ուրիշը 'ոչ: Նման ամսագրերի ազդեցությունը կանանց վրա ահավոր է: Ես, օրինակ, կարող եմ վազել արագ սննդի կենտրոն, մի մեծ բրդուճ ուտել, ապա հայտնվել կարմիր գորգի վրա: Չեմ կարող մերժել ինձ ֆրիով բրդուճի հարցում: Վստահ եմ, որ սեքսուալությունը միայն արտաքին տեսքը չէ, այլև խարիզման: Սիրում եմ գեղեցիկ հագուստ, ֆլիրտ, համով սնունդ, սիրում եմ ընտանիքս և այն ամենը, ինչն իրական հաճույք է պատճառում», -նշում է դերասանուհին:

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության լավագույն կերպարները (Photo)

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը այս անգամ տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 13-ին: Այն անց է կացվել արդեն 70-րդ անգամ և համարվում էր հոբելյանական: mashroom.am ներկայացնում է մրցանակաբաշխության ամենագեղեցիկ և հիշվող կերպարները:







Քիմ Քարդաշյան-Kim Kardashian

Քիմ Քարդաշանի լուսանկարը զարդարում է արաբական <<Hia>> ամսագրի շապիկը: Ռեալիթի շոուների հայազգի աստղը հանդես է եկել արեւելյան արքայադստեր կերպարով: Գեղեցկուհու պորտֆոլիոյում այս ֆոտոշարքը կտարբերվի իր համեստությամբ, բայց` ինչ-որ չափով.











Նրբագեղ զգեստներն ընդգծում են 32-ամյա Քարդաշյանի թմբլիկ բարեմասնությունները` էլ ավելի ցանկալի դարձնելով այս հանրահայտ կնոջը: Բացի լուսանկարներից, առաջարկում ենք դիտել նաեւ նկարահանումների ընթացքը ներկայացնող տեսանյութ

Ներիր մեզ Նժդեհ, քեզ ծաղրում է հայը


«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է մի խումբ ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավանքը:

Նախաձեռնությունը ստիպված է հիշեցնել, որ հենց Գարեգին Նժդեհի շնորհիվ է, որ հիմա մենք անկախ պետականություն ունենք:

Եվ այսօր ուղղակի ապշել կարելի է այն տեսարանից, թե ինչպես են մի խումբ հայ երիտասարդներ հրճվում և հաճույք ստանում ֆիլմում հերոսի կերպարը ծաղրելուց՝ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամիներին:


Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք:

Ներիր մեզ Գարեգին Նժդեհ, ներիր մեզ, որ քեզ ծաղրում են միայն նրա համար, որ Հայրենիք ես վերածնել, ներիր մեզ նրա համար, որ քեզ չի ծաղրում թշնամին, քո անունը ոտնակոխ է անում Հայը, քո արյունակիցը, ով քո արյունով վերածնվեց»։https://www.facebook.com/YaGareginNzhdeh

Home Decorating