RIPA-TOPNEWS
пятница, 5 апреля 2013 г.
суббота, 30 марта 2013 г.
пятница, 15 марта 2013 г.
четверг, 14 марта 2013 г.
понедельник, 11 марта 2013 г.
Sirusho-GOOD NEWS!!!!!:)))))))
Երբ սկսեցի աշխատել <<ՊռեԳոմեշ>>-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստիս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում:
Աշխատանքս իզուր չէր, քանի որ <<ՊռեԳոմեշ>>-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն:
Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:
Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել:
Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս:
Подписаться на:
Сообщения (Atom)